Շատերը սոդան օգտագործում են հականեխիչ և թթվայնությունը չեզոքացնող  հատկությունների համար։ Կերակրի սոդան մեզն առավել կալաքարային (ալկալիական) է դարձնում, նպաստում հոդատապի բուժմանը, ինչպես նաև երիկամներում քարերի քայքայմանը։ Նույնքան էլ արդյունավետ է խոլեստերինի մակարդակի իջեցման և արյունատար անոթների մաքրման համար։

Հարկ է նշել, սակայն, որ ջրով բացած կերակրի սոդայի չափաբաժինը գերազանցելը կարող է չափազանց վտանգավոր լինել և իրական թունավորման վտանգ առաջացնել։ Նման ախտանիշի դեպքում ի հայտ են գալիս փորկապություն, փորլուծություն, ջղակծկումներ, հաճախամիզություն, ինչպես նաև մկանային կծկումներ և փսխումներ։


Բաղադրամասերը․

1 կգ․ կիտրոն

5-6 ոստիկ նեխուր

3 լ․  ջուր

1 տուփ սոդա  

Պատրաստման եղանակը․

Կիտրոնը թրջեք սառը ջրում։ Սոդային ջուր խառեք ու թողեք մեկ ժամ մնա։ Ապա կտրտեք նեխուրն ու կիտրոնը, դրեք թույլ կրակին։ Ստացած 1 ու կես լիտր մրգահյութը կարելի է օգտագործել 15 օրվա ընթացքում։

Ամեն առավոտ դատարկ ստամոքսին խմել 1 բաժակ մրգահյութ, որն օգտակար է հատկապես խոլեստերինի մակարդակի նվազեցման համար։

Իսկ արյունատար անոթների մաքրման համար կարելի է օգտագործել 4 պճեղ սխտոր, 4 կիտրոն և 3 լիտր եռացրած ջուր։ 

loading...