Վերջին ժամանակներս նորաձևության բիզնեսում ավելի հաճախ են երևան գալիս գեղեցկության ընդունված չափանիշները քանդող աղջիկներ։ Միայն ինչ ասես որ չարժեն խոշոր չափերի մոդելները։ Բայց հիմա խոսքը ոչ թե մոդելների, այլ սովորական դպրոցական աղջկա մասին է, որն ընդունակ է եղել ցնցել ամբողջ համացանցը։
Ծանոթացեք․ Լոլա Չուիլն է։ Նա ապրում է Լոս Անջելեսում, սովորում է ավագ դպրոցում, օժտված է սքանչելի արտաքինով, ինչն էլ նրան նշանավոր է դարձրել։ Ժամանակակից Լոլիտայի մաշկի գույնը նույնն է, ինչ սենեգալյան հռչակավոր մոդել Խոդիա Դիոփինը (Khoudia Diop)։ Միայն այն տարբեությամբ, որ Լոլան աֆրոամերկուհու համար արտասովոր արտաքինով է օժտված․ նշաձև աչքեր, ուռուցիկ շուրթեր ու փոքրիկ նուրբ քիթ։
Աղջիկը միայն վերջերս էր ինսթագրամի իր միկրոբլոգում սկսել նկարները ներբեռնել ու անմիջապես աննախադեպ ժողովրդականություն ձեռք բերեց։
Այժմ սևամորթ Հանա Մոնտանան (Լոլան իրեն Մայլի Սայրուսի մանրնավորած կերպարի հետ է նույնացնում) ընդամենը 36 լուսանակար ունի համացանցում և ․․․ 311 հազար հետևորդ։
Համացանցի նորաթուխ աստղի երկրպագուները նրան գլխապտույտ կարիերա են կանխատեսում նորաձևության բիզնեսում և դեռատի Նաոմի Քեմփբըլ անվանում։ Թերևս գուցե իրավացի են․աղջիկը շատ նման է անցյալ դարի սևամորթ գեղեցկուհի աստղին։