Այսպիսի քսուքը խանութներից գնված դիմահարդարման թանկարժեք միջոցների հիանալի այլընտրանք է։ Այս միջոցի բաղադրամասերը վաղուց ապացուցել են արդյունավետությունն անգամ ամենախոր կնճիռների դեմ պայքարում։ Քսուքը պարաստելը խաղուպար է, մինչդեռ արդյունքը կզարմացնի նույնիսկ ամենաբծախնդիր ու խստապահանջ տանտիրուհիներին։
Կախարդական քսուք կնճիռների դեմ
Բաղադրամասերը․
- 1/2 թարմ ձվի դեղնուց
- 2 թ․գդ․ նշի յուղ
- 1 թ․ գդ․ ծովային աղ
- 2 թ․ գդ․ երիցուկի եփուկ
- ½ թ․ գդ ջրիկ մեղր
- 2 թ․ գդ վազելին
Պատրաստումը․
* Նախ պատրաստեք երիցուկի եփուկը։ Դրա համար 1 ճաշի գդալ չոր կանաչին լցրեք 200 մլ ջրի մեջ։ Հասցրեք եռման աստիճանի և 2-3 րոպե եռացրեք, ապա փաթաթեք սրբիչով, թողեք մնա 15 րոպե։
* Մեղրն ու յուղը խառնեք ձվի դեղնուցին և երիցուկի եփուկին։
* Վազելինն ու աղը միասին տրորեք։
* Միացրեք երկու խառնուրդները, հանգամանորեն հարեք։ Արդյունքում խիտ ու յուղոտ խառնուրդ կստանաք։ Այնուհետև քսուքը դրեք սառնարանում։ Դեղամիջոցը քսեք դեմքի ու պարանոցի շրջանում, թեթև մերսողական շարժումներով, չտրորելով, շուրջ 30 րոպե։ Դեմքի քսուքի մնացորդը հանեք հանքային ջրում նախապես թրջած փափուկ անձեռոցիկով։ Նախքան վերափոխվելը սկսելը արդյոք ալերգիա չունեք՝ երիցուկի, մեղրի, աղի նկատմամբ, որոնք մտնում են քսուքի բաղադրության մեջ, հնարավոր է՝ չհամապատասխանեն նուրբ մաշկ ունեցողին։
Այս կախարդական քսուքից օգտվեք 2 շաբաթ և երաշխավորում ենք՝ անպայման դրական փոփոխություն կնկատեք ձեր արտաքինում։ Պահպանեք երիտասարդությունն ու գեղեցկությունը։