Ակրոբատ, երգչուհի Թինա Քեյի բալիկը լույս աշխարհ է եկել: Թինան պատմեց, որ երեխան ծնվել է մի փոքր ուշացմամբ:

«Բժիշիկներն ինձ ասել էին, որ պետք է մինչեւ հունիսի 8-ը ծնվի փոքրիկս, բայց նա ծնվեց տասն օր ուշացմամբ՝ հունիս 18-ին: Հղիության 42 շաբաթում էի, ու արդեն անհանգստանում էի, կատակելով անգամ ասում էի, թե փղիկ եմ ունենալու: Ի վերջո բժիշկները որոշեցին միջամտել, բայց երկու ժամ էր մնացել, երբ պետք է կեսարյան հատմամբ բալիկիս ունենայի, ու սկսեցի խոսել նրա հետ, խնդրեցի, որ լույս աշխարհ գա եւ մայրիկին պաշտպանի, ու կարծես հրաշքի նման սկսվեցին բնական ցավերն ու իմ հրաշքը լույս աշխարհ եկավ: Ի դեպ՝ պետք է ասեմ, որ անչափ գոհ եմ այստեղի բժիշկներից: Ճիշտ է՝ նրանց մոտ շատ խիստ է վերահսկողությունը, երբեք թույլ չեն տալիս տեսակցել մայրիկին ու բալիկին, բայց խնամքն ու ուշադրությունը կատարյալ է»,- պատմեց Թինան:


Թինա Քեյն ամուսնուն որդի է պարգեւել, զույգը որոշել է տղային Ռոլանդ անունը տալ՝ հատուկ նպատակով.

«Սկզբում, երբ իմացա, որ տղա եմ ունենալու, անգամ տխրել էի, մի տեսակ չէի պատկերացնում, թե ինչպես եմ նրան խնամելու, ինչպես եմ նրա համար իրեր գնելու, անգամ, երբ խանութ էի գնում, ինքնաբերաբար աղջիկների բաժինն էի վազում: Իսկ այ ամուսնուս համար աշխարհն ասես ավելի գունեղ էր դարձել, երբ իմացավ, որ որդի է ունենալու: Սակայն պետք է խոստովանեմ, որ իմ ու տղայիս առաջին հանդիպումից հետո հասկացա, որ բախտավոր մարդ եմ ու շնորհակալ եմ Աստծուն: Հիմա ունեմ եւ աղջիկ, եւ տղա, ինչի համար երջանիկ եմ: Ի դեպ՝ ես ու ամուսինս որոշեցինք, որ մեր որդուն Ռոլանդ ենք անվանելու: Այն Ֆրանսիայում մեծ տարածում ունեցող անուն է, բայց իրականում գերմանական ծագում ունի: Հուսամ՝ իր անվանը հատուկ, որդիս էլ լավ ու բարի մարդ կլինի: Մենք՝ որպես ծնողներ, ամեն ինչ կանենք, որպեսզի տղաս ուժեղ ու մարդկությանը պիտանի մարդ մեծանա»,- նշեց երգչուհին:

loading...