Մարդու մարմինը միանգամայն ճշգրիտ  և կատարյալ մեխանիզմ է։ Ամեն օր մեր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները հաճախ չենք էլ ընկալում։

1. Մեր աչքերը ֆոկուսի բերող մկանները շարժվում են օրական շուրջ 100 հազար անգամ։ Էներգիայի ծախսման տեսանկյունից դա համազոր է ամեն օր ոտքով 80 կմ զբոսնելուն։

2. Մարդու պորտը մի ամբողջ արևադարձային անտառի էկոհամակարգ ձևավորող հազարավոր մանրէների կացարան է։

3. Ամբողջ կյանքի ընթացքում մարդն արտադրում է 25 հազար լիտր թուք։ Այդ քանակը բավական է՝ երկու միջին մեծության լողավազան լցնելու համար։

4. Մեր ուղեղն ընդունակ է հիշելու շուրջ 50 հազար զանազան բուրմունքներ։

5. Էրիթրոցիտները (արյան կարմիր բջիջները, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է) ընդունակ են առանց դժվարության 20 վայրկյանում ճամփորդել մեր ամբողջ մարմնով մեկ։

6. Մարդու աչքն այնքան նրբազգաց է, որ եթե մեր երկրագունդը տափարակ լիներ, աչքը կնկատեր 50 կմ հեռավորության վրա առկայծող մոմի լույսը։

7. Մեր բջիջների 90 %-ը ոչ «մարդկային» ծագում ունի։ Դրանց մեծամասնությունը ստեղծել են սնկերն ու մանրէները։


8. Մարդու մկաններն անհամեմատ ավելի հզոր են, քան մեզ թվում է։ Նրանց ուժը սահմանափակել է բնությունը՝ մկանների ու ջլերի վնասվածքներից խուսափելու համար։ Այդ սահմանափակումը վերանում է, երբ արյան մեջ ադրենալին է ընկնում։ Հայտնի են դեպքեր, երբ արտառոց պայմաններում մարդուն հաջողվել է մերկ ձեռքերով վիթխարի գլաքար և նույնիսկ ավտոմեքենա գետնից պոկել։

9. Չափահաս մարդը կազմված է 7 000 000 000 000 000 000 000 000 000 (7 օկտիլիոն) ատոմներից։

10.  Մեր աչքերն ընդունակ են զանազանել 10 միլիոն տարբեր նրբերանգներ և ցանկացած աստղադիտակից մի քանի անգամ շատ տեղեկություն մշակել։

11. Մարդն աշխարհի հեռավոր տարածություններ հաղթահարող լավագույն վազորդն է։ Հազարավոր տարիներ առաջ մարդն ընդունակ էր հետապնդել զոհին այնքան ժամանակ, մինչև կենդանին ուժասպառությունից շունչը կփչեր։

12. Մեր մարմիններն իրականում լույս են տալիս մթության մեջ, բայց լույսը, որը մենք արտադրում ենք, 1000 անգամ թույլ է, քան այն լույսը, որը մեր աչքերն ընդունակ են ընկալելու։

13. Երեխաները 60 ոսկոր ավելի ունեն, քան չափահաս մարդը։

14. Սիրահարության ընթացքում մարդու ուղեղը նույնպիսի նեյրոտրանսմիտեր ու հորմոններ է արտադրում, ինչպիսին արտաթորվում են ամֆետամին (կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ․ կիրառվում է ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով) օգտագործելիս։


15. Մարդու ԴՆԹ-ն 50 %-ով համընկնում է բանանի ԴՆԹ-ի հետ։

16. Մեր ուղեղն ընդունակ է արտադրել նույնքան էլեկտրական էներգիա, որքան անհրաժեշտ է էլեկտրական լամպի սնուցման համար։

17. Արթմնի կյանքի 10 %-ը մենք անցկացնում ենք փակ աչքերով, քանի որ հաճախակի թարթում ենք։

18. Մարդու ամենահզոր մկանը ծամողական մկանն է։

19. Եթե մարդու ուղեղը համակարգիչ լիներ, ի վիճակի կլիներ վայրկյանում 38 000 տրիլիոն գործողություն կատարել։ Համեմատելու համար ասենք, որ աշխարհի ներկայիս հզորագույն համակարգիչն ի վիճակի է կատարելու այդ ծավալի սոսկ 0,002 %-ը։

20. Մեր մարմինը վայրկյանում 25 միլիոն նոր բջիջներ է արտադրում։

21. Մենք ընդունակ ենք 1 րոպեում 1000 բառ կարդալու։

22. Իր ամբողջ կյանքի ընթացքում մարդը 19 կգ մաշկ է թողնում։

Եթե մեր մարմինն իսկապես տաճար է, ուրեմն ամենաբացառիկ տաճարն է աշխարհում։

loading...