33-ամյա սաուդյան արքայադուստր Ամիրա ալ Տավիլի կյանքն իսկապես հաջող պատմությունների ֆանտաստիկ շարան է թվում, որոնք պատմում են գիշերը՝  երեխաներին՝ քնեցնելիս։ Սակայն այս արևելյան գեղեցկուհու ճանապարհին նույնպես խոչընդոտներ են հանդիպում։

Ամիրան ամուսնացած էր սաուդյան արքայազնի հետ՝ այն ժամանակ նրա երրորդ ու միակ կինը։ Նրանք երեխա չունեցան, թեև արքայազնն առաջին կնոջից երկու զավակ ուներ։


Չար լեզուներն ասում են, որ ամուսնական պայմանագրում կետ կար, որի համաձայն Ամիրան չէր կարող երեխա ունենալ։ Հավանաբար հենց դա էլ բաժանման պատճառ դարձավ, և 2014-ի հունվարին նրանց ընտանիքը քայքայվեց։ Սակայն որպես առաջադեմ ու կիրթ կին, Ամիրա ալ Տավիլը չի ընկճվում։

Ներկայումս նա եռնադուն կերպով զբաղվում է հասարակական գործունեությամբ, մասնավորապես պաքարում է Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների (մասնավորապես՝ պատշաճ կրթություն ստանալու, ըստ սեփական հայեցողության հագնվելու, մեքենա վարելու և այլն) համար։


Ի դեպ, Ամիրան իր երկրում առաջիններից մեկն էր, որը հրաժարվեց ավանդական փակ աբայա զգեստից՝ ժամանակակից էլեգանտ զգեստի օգտին, որտեղ միանում են եվրոպական շուքն ու արևելյան շքեղությունը։

Ամիրան բավականին կրթված օրիորդ է։ Ավարտել է Նյու Հեյվընի համալսարանը ԱՄՆ-ում՝ ստանալով գործարար վարչարարության մասնագիտացում, ինչը չէր կարող չանդրադառնալ նրա աշխարհայացքի ձևավորման վրա։ Ամիրա ալ Տավիլը  Al-Waleed bin Talal Foundation հիմնադրամի փոխնախագահն է։

Ոչ առևտրային միջազգային այս հիմնադրամը ծրագրեր է մշակում աղքատության դեմ պայքարի, աղետների հետևանքների վերացման և կանանց  ու տարբեր կրոնադավանանքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցերով։

Հայտնի է դարձել, որ Ամիրան մտերմի է Սաուդյան Արաբիայում հայտնի ակտիվիստ Մանալ ալ Շարիֆի հետ։ Վերջինս ժամանակին YouTube-ով տեսանյութ էր ներկայացրել, որտեղ մեքենա է վարում։

Այդ տեսանյութի համար նրան մեկ շաբաթով բանտ նստեցրին։ Ամիրան համարում է, որ ալ Շարիֆն ընդամենը հանճարեղ ու համարձակ կին է։
Շատ բնական է, որ Ամիրան  միջազգային  վարորդական իրավունք ունի, ինքն էլ անձամբ մեքենա է քշում՝ ճամփորդելով արտերկրում։

Առաջադեմ մտածողության ջատագով այս գեղեցկուհու ֆենոմենն այն է, որ շատերը վստահ են․ 21-րդ դարում վերջապես արաբական աշխարհում չեն ոտնահարվի կանանց իրավունքները։

loading...