Վարդը սքանչելի նվեր է ցանկացած տոնին։ Տղամարդիկ փող չեն խնայում՝ իրենց սիրելիներին առիթ-անառիթ ծաղիկներ նվիրելու համար։ Բայց ավաղ, հողից կտրված ծաղիկը վաղ թե ուշ թառամում է։ Այս հանճարեղ հնարքի օգնությամբ ոչ միայն փող կխնայեք, այլև թանկագին մարդուն հավերժ փթթուն վարդ կընծայեք։

Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի․

  • վարդ
  • կարտոֆիլ
  • ձեռքի գայլիկոն (շաղափիչ)
  • թաղար
  • սևահող
  • պլաստիկ շիշ

Ընտրեք վարդը, որը կուզեիք աճեցնել։ Պոկեք վարդի բոլոր տերևները, կտրեք կոկոնն ու կոթի մի մասը՝ մոտ 3 սմ։ Կտրեք ցողունը 45 աստիճան անկյան տակ։

Վերցրեք կարտոֆիլն ու շաղափիչով անցք արեք․ այնպես, որ վարդի կոթը տեղավորվի մեջը։ Անցքը շատ լայն չպիտի լինի, որպեսզի վարդը հաստատուն կանգնի։

Թաղարի մեջ սև հող լցրեք՝ շերտի հաստությունը՝ 5 սմ։ Կարտոֆիլը, որի մեջ տնկած է վարդը, դրեք թաղարի մեջ, ու կարտոֆիլը հողով ծածկեք։


Կտրեք պլաստիկ շշի ստորին հատվածը, իսկ վերին հատվածով ծածկեք վարդի կոթը։ Նման կերպ ջերմոցային արդյունք կապահովեք։ Որպեսզի կոթը ջրի մեջ չմնա, ջուրը լցրեք պլաստիկ շշի շուրջը։

Այժմ հույս ունենանք, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, և դուք փարթամ վարդ կաճեցնեք։ Առաջին բողբոջները շատ արագ կհայտնվեն։


Այս հնարքը կարելի է կիրառել վարդի բոլոր տեսակների վրա։ Զարմացրեք ձեր բոլոր հարազատներին ու մտերիմներին այս հրաշալի նվերով։  

loading...