Ֆլորիդացի Քայլի Մերոլան դեռ մանկուց տառապում էր  ճարպակալումից։ Սակայն երբ աղջիկը դարձավ 19 տարեկան, վճռեց նիհարել ու փոխել կյանքը։ Նրան ստամոքսի կրճատման վիրահատություն արեցին, բայց այդ ժամանակ նա այլ խնդրի առաջ կանգնեց․մաշկը կախվում էր։

22-ամյա Քայլին դեռ մանկուց պայքարում էր ճարպակալման դեմ։ 15 տարեկանում բժիշկները հայտնաբերեցին ձվարանների պոլիկիստոզ և հիպոտիրեոզ (վահանաձև գեղձի հորմոնների պակասություն), որոնց պատճառով էլ նրան չէր հաջողվում նիհարել։ Դպրոցական տարիներին դասարանցիները միշտ ձեռ էին առնում Քայլիին, և նա ընկերներ չուներ։ Միջնակարգն ավարտելիս նա կշռում էր 375 ֆունտ (համարյա 150 կգ) ու անգամ վախենում էր ավարտական երեկոյին գնալ։ «Ես չէի ուզում, որ բոլորն ինձ վրա ծիծաղեն, քանի որ դպրոցի ամենագեր շրջանավարտն էի։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի ինձնից կախված ամեն ինչ անել, որ նիհարեմ։ Հասկանում էի, որ եթե ամեն ինչ էսպես թողնեմ, մի քանի տարուց 250 կիլո կլինեմ»,- աղջկա խոսքերն է մեջբերում բրիտանական The Sun-ը։ 2014-ին Մերոլային ստամոքսի շունտ արեցին։


Նա սկսեց սնվել փոքր չափաբաժիններով ու կարողացավ կրկնակի նիհարել։ Սակայն տպավորիչ արդյունքներին հակառակ, Քայլիի փորին հայտնվեցին «ավելորդ մաշկից առաջացած 6 դատարկ տոպրակներ»։ «Ես շատ էի ուրախացել նիհարելուս համար, բայց ինձ ոչ ոք չէր նախազգուշացրել՝ մարմնիս հետ ինչ է կատարվելու, երբ ավելորդ քաշից ազատվեմ»,- պատմում է աղջիկը։ Կախված մաշկից ազատվելու համար նա դարձյալ ստիպված էր պառկել վիրահատական սեղանին։ Անցյալ տարին նրան փորի, ազդրերի ձգում արեցին, ինչպես նաև հեռացրին ձեռքերի ավելորդ մաշկը։ «Երբ նայում եմ իմ նոր մարմնին, ինձ ավելի երջանիկ եմ զգում»,-խոստովանել է աղջիկը։


Այժմ ամերիկուհին փող է հավաքում կուրծքը մեծացնելու և մաշկի ձգման համար․ նիհարելուց հետո դա նրան շատ անհրաժեշտ է։ «Կուրծքս կորցրել է ձևը։ Ես այլևս ինձ կանացի չեմ զգում», գանգատվել է նա։ Վերջերս Քայլին, իր մարմնի անհավատալի փոփոխությունից հետո, գնել է առաջին բիկինին։ Աղջիկը մտադիր չէ բավարարվել եղածով և նպատակ է դրել հասնել իր երազած մարմնին։

loading...