Շիլաները շատ օգտակար են մեր օրգանիզմի համար։ Իզուր չէ, որ մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխաների սննդակարգում յոթ ամսականից ներառել դրանք։

Ինչպես ճիշտ շիլա եփել. իր գաղտնիքներով մեզ հետ է կիսվել շեֆ-խոհարարըԱմեն ձավար եփման իր հմտություններն է պահանջում։ Մի քանիսը լավ կլինի՝ ամբողջ գիշեր թրջած մնան, մյուսները եփվում են մի քանի րոպեում։

Կաթով բրնձով շիլա

Յուղալի ու նուրբ շիլա պատրաստելու համար եռման հասցրեք 1 լիտր կաթ, աղ ու շաքարավազ լցրեք ըստ ճաշակի, այնուհետև ավելացրեք 1 բաժակ լվացած խոշոր բրինձ։ Եփեք 2-3 րոպե, այնուհետև վերցրեք կրակից ու փաթաթեք։ 30 րոպեից շիլան պատրատ է։

Հնդկաձավարի շիլա

Հնդկաձավարը կարելի է գիշերը թրջել, իսկ առավոտյան ջուրը թափել, լվանալ և եռացնել։ Հնդկաձավարի դասական շիլա՝ առանց թրջելու․ վերցրեք 1 բաժին հնդկաձավար, 2 բաժին ջուր, եռացրելք, կրակից վերցրեք և 15 փաթաթած պահեք։

Վարսակաձավարի փաթիլներ

Նուրբ ու համեղ շիլա կլինի, եթե սարքեք երեկոյան՝ հաջորդ օրվա նախաճաշի համար։ 8 ճաշի գդալ փաթիլների համար անհրաժեշտ է 1 լիտր կաթ։ Եռացնել, կրակից վերցնել ու փաթաթել։ Առավոտյան պարզապես տաքացնել։


Եգիպտացորենի շիլա

Սա մեր ցանկի միակ շիլան է, որ պետք է երկար եփել, 30 րոպե։ Մի բաժակ եգիպտացորենի ձավարին ավելացնել 2,5 բաժակ ջուր; ջուրը պիտի եռման լինի։ Հաճախ նման շիլան եփում են ջեռոցում։ Պետք է լվացած ձավարի վրա եռման ջուր լցնել, աղ, շաքարավազ, չամիչ լցնել ըստ ճաշակի, կափարիչով ծածկել և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, եփել 40 րոպե։  Այնուհետև կաթսան հանել, պարունակությունը խառնել և եփել ևս 10 րոպե։

Ամեն տանտիրուհի համեղ շիլա եփելու իր գաղտնիքներն ունի, այնպես չէ՞։

loading...