Մաշկային շատ հիվանդություններ սեզոնային բնույթ ունեն: Դրանցից մեկը դեմոդեկոզն է: Դա միկրոսկոպիկ տիզով մաշկի վարակում է:

Այս հիվանդությունը սրվում է սովորաբար ամռան վերջին կամ աշնան սկզբին:

Ճակատին, այտերին առաջացած վարդագույն կամ կարմիր պզուկները, մեջքի մաշկի հետ կապված խնդիրները, կոպերի բորբոքումը դեմոդեկոզի ակնհայտ նշաններ են:

Դեմոդեքս տիզը չափազանց փոքր է, որպեսզի այն հնարավոր լինի տեսնել անզեն աչքով: Այն ապրում է ճարպագեղձերում և մազերի ֆոլիկուլներում: Տիզի տեղափոխումը մաշկի տակ առաջացնում է թեթև քոր և խուտուտ: Դրա սնուցման հիմնական աղբյուրը մաշկային ճարպն է:

Այս մակաբույծի կենսագործունեության հետքերը կարող են ծանր ալերգիա առաջացնել, որոնք հաճախ բարդությունների են հանգեցնում: Մաշկի կարմրությունը, քորը, գրգռվածությունը այդ մաշկային տիզով վարակվածության ախտանիշերն են:

Դեմոդեքս տիզով վարակվածություն առավել հաճախ տեղի է ունենում ուղիղ շփման դեպքում: Հնարավոր է վարակում նաև հագուստի, անկողնային սպիտակեղենի, կոմսետիկ պարագաների միջոցով:


Գործնականում ամբողջ հասուն բնաչությունը Դեմոդեքսի կրող է, բայց հիվանդությունն առաջանում է օրգանիզմի համար լուրջ սթրեսի՝ հղիության, քաշի զգալի փոփոխության, իմունիտետի փոփոխության շրջաններում:

Դեմոդեկոզի բուժումը կարող է 1-3 ամիս տևել: Ամեն ինչ կախված է օրգանիզմի առանձնահատկություններից: Դեմոդեկոզի ընթացքը կհեշտացնի մաշկի ճիշտ կոսմետիկ խնամքը:

Մաշկը պետք է առնվազն օրական 2 անգամ լավ մաքրել մաշկային ճարպից և քրտնքից: Քիմիական պիլինգներով, դիմակներով, սկրաբներով մաշկի պարբերական խորը մաքրումը կօգնի ժամանակին վերացնել մաշկի մեռած մասնիկները և մաքրել աղտոտված ծակոտիները:

Դա զգալիորեն կնվազեցնի տիզերի պոպուլյացիան:

Image result


Տաքացնող պրոցեդուրաները՝ սաունան, գոլորշով բաղնիքները, դիմակները, որոնք խթանում են անոթների չափից շատ լայնացումը, պետք է բացառել: Այս դեպում ակտիվ խոնավեցումը լավագույն որոշումը կլինի:

Բարձերի և ծածկոցների բնական լցոնների մասին պետք է մոռանալ: Սինթետիկ լցանյութերը կպակասեցենն տիզը: Ամբողջ անկողնային սպիտակեղենը փոխիր և տաք արդուկով արդուկիր ամեն օր:

Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները, որոնցից է՝ կրիոմերսումը, արագացնում են առողջացումը: Կարևոր է չթողնել բուժումը նույնիսկ լիակատար ապաքինումից հետո:

Շարունակիր բուժիչ և պրոֆիլակտիկ միջոցառումներ անել հաջորդ ամսվա ընթացքում: Դա կկանխի խնդրի կրկնությունը:

loading...