Երբ խոսք է բացվում գինեկոլոգին այցելելու մասին, ցանկացած կին անհարմարության զգացում է ունենում։ Դե, իսկապես, ո՞ւմ է դուր գալիս պառկել անհարմար դիրքով, այն էլ՝ այդքան երկար։

Այդ կինը նույնպես փոքր-ինչ ամոթահար էր՝ բժշկին այցելելուց առաջ, սակայն այն, ինչ նրան պատահեց, կստիպի ձեզ ավելի քիչ անհանգստանալ նման առիթներով։ «Ես անչափ նրբանկատ եմ անձնական հիգիենայի հարցերում։ Երբ գալիս է ժամանակը, հանգամանորեն պատրաստվում եմ գինեկոլոգին կատարելիք այցին ու երբեք բաց չեմ թողնում։ Այդ ճակատագրական շաբաթ ես կոնսուլտացիայի էի գրանցված շաբաթավերջին։ Բայց նշանակված օրվանից մի քանի օր առաջ, առավոտ շուտ գինեկոլոգը զանգեց և խնդրեց ավելի շուտ գնալ, մասնավորապես մեկ ժամից։ Ես արդեն բոլոր տնային գործերս վերջացրել էի, դրա համար էլ որոշեցի համաձայնել։

Անմիջապես լոգարան վազեցի։ Անձնական հիգիենայիս հարցում ամեն ինչ կարգին է, չմտածեք, բայց էդ պահին համարյա ժամանակ չէր մնում, դրա համար վերցրի լվացարանի մոտ կախված փոքրիկ լաթը, թրջեցի ու սկսեցի դրանով մաքրել անհրաժեշտ մասերս։ «Վերջ, պատրաստ եմ»,- մտածեցի ես ու գնացի բժշկի։ Կաբինետում անմիջապես անհրաժեշտ դիրք ընդունեցի՝ ոտքերս դնելով գինեկոլոգիական բազկաթոռին։ Անկեղծ ասեմ՝ ինձ այդ գործընթացը երբեք դուր չի եկել։


Դրա համար էլ գլուխս թեքեցի պաուհանի կողմն ու ինձ պատկերացրի Փարիզում ինչ-որ տեղ՝ երիցուկի դաշտում վազելիս։ Բժիշկն սկսեց զննումը, բայց նրա արձագանքը մի քիչ շփոթեցրեց ինձ․«Օհո, էստեղ իսկական տոն է։ Այսօր դուք ավելի շատ ջանք եք թափել, չէ՞»։ Ես  այդ ժամանակ դեռ չէի հասկացել՝ նա ինչ նկատի ունի։ Տուն եկա ու արդեն մոռացել էի էդ դեպքի մասին, երբ ինձ մոտ վազեց աղջիկս ու հարցրեց․

-Մայրիկ, չե՞ս տեսել լաթս, որ լվացարանի մոտ կախված էր։

Խնդրեցի ուրիշը վերցնել, բայց նա պատասխանեց․

-Ախր ինձ հենց դա է պետք։

Բոլորս փայլերս դրա մեջ եմ լցրել։ Ու էստեղ արդեն գլխի ընկա․․․ Հազիվ թե նորից էդ բժշկի մոտ գնամ»։

Ահա թե այս կնոջն ինչ փայլուն «տոն» հաջողվեց կազմակերպել իր գինեկոլոգի համար։

loading...