51-ամյա բրիտանուհի Քիմ Ուեսթը որոշել է ամուսնանալ 32-ամյա որդու հետ։ Ընդ որում, նշում է The New Day-ը, կինը դա արնապղծություն չի համարում։ Քիմը որդուն ունեցել է 19 տարեկանում, ապա նրան որդեգրման տվել։ Տարիներ անց Բենը որոշում է գտնել կենսաբանական մորը։

Նրանք առաջին անգամ հանդիպեցին 2 տարի առաջ, հյուրանոցում։ Հանդիպումը նշեցին շամպայնով, և իրար հանդեպ սեռական հակում զգացին։ Նույն գիշեր էլ մերձեցան։ Մոր հետ հանդիպումից հետո Բենը չէր կարողանում սեր անել կնոջ հետ, նրա փոխարեն մորն էր պատկերացնում։

Շուտով նա բաժանվեց կնոջից և պատրաստվում է ամուսնանալ մոր հետ։ Նրանք ծրագրում են երեխա ունենալ, թեկուզ արհեստական բեղմնավորմամբ։ The New Day-ին տված հարցազրույցում Քիմն ասել է, որ իրենց կապն ինցեստ չի համարում։ Ինքն ու Բենը դա «գենետիկ սեռական հակում» են անվանում։ «Մենք ասես  նույն պատիճի ոլոռներ ենք․ մեզ անհրաժեշտ է միասին լինել,- ասում է Ուեսթը,- Ես գիտեմ՝ ինչ կասեն մարդիկ։ Որ մենք նողկալի ենք, որ պիտի ղեկավարենք մեր զգացմունքները։ Բայց երբ արդեն ճանաչել ես այդ սերը, ամեն ինչ կտաս հանուն նրա։ Ես գիտեմ, որ մենք պետք  է պայքարենք մեր սիրո համար»։


Մասնագետները համարում են, որ մանուկ հասակում Բենը զրկված է եղել մայրական սիրուց, դրա համար էլ հանդիպելով կենսաբանական մորը, նրան օտարի պես է ընդունում ու փորձում է մտերմանալ հետը։ Ինչ վերաբերում է մորը, հոգեբանների կարծիքով, նա այս ձևով փորձում է որդուն փոխհատուցել մայրական քնքշանքը։

loading...