Պսակադրության ժամանակ ամուսնական զույգերը երդվում են կողակցին չլքել առողջ, թե հիվանդ լինելիս, ուրախության, թե տխրության պահին։ Զույգերը խոստանում են իրենց կողակցի կողքին լինել՝ անկախ այն բանից, թե որքան դժվար կլինի կյանքը։ Ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լինի։ Եվ շատ տխուր է տեսնել ամուսնալուծվող  զույգերի, ու այն պատճառով, որ զույգից մեկնումեկն ի վիճակի չի  կատարել իր ամուսնական պարտավորությունները։

Չինաստանի Շենսի նահանգում մի կին բաժանվել է ամուսնուց այն բանից հետո, երբ վերջինս  կաթվածահար է եղել։ Հյու  Կզիհանը դեռ 2002-ին ծանր վիրավորվել էր հանքահորում՝ դժբախտ պատահարից հետո։ Նրա կինը՝ Շիյա Սիպինը, բավական երկար  ժամանակ հոգում էր նրա կարիքները, բայց հետո բաժանվել ու ամուսնացել է ամուսնու լավագույն ընկերոջ հետ։ Նախքան կնոջը դատապարտելը, եկեք  պարզենք՝ ինչն էր նրան դրդել  դիմելու այդ քայլին։


Հարևանները կարծում էին, թե Շիյան մի քանի ամսից ամուսնուն կլքի։ Բայց արի ու տես, որ կինը հոգացել է հիվանդ ամուսնու կարիքները՝ միաժամանկ մեծացնելով որդուն ու դսստերը։ Հյուն, սակայն, գիտեր, որ կինը մեծ դժվարությամբ  է գլուխ հանում այդ հոգսերից։ Նա շատ էր ուզում, որ կինը երջանիկ զգա իրեն։ Եվ դա էր պաճառը, որ 2009-ին, այդ դժբախտությունից 7 տարի անց, նա համոզեց Շիյային ամուսնանալ իր գործընկեր Լյո Ժանկուի հետ։

Այդ օրից ի վեր Լյուն օգնում ու հոգ էր տանում թե Շիյային, թե նրա նախկին ամուսնուն՝  Հյուին։ 2012-ին Շիյան ևս մեկ որդի ունեցավ։

Այս ընտանիքն իրոք տարօրինակ կարող է թվալ, բայց այն, որ նրանք հիմա երջանիկ են, անվիճելի փաստ է։

loading...