1995-ին Մարիանա և Թոմի Փիլինգները Դաունի համախտանիշով գրեթե միակ (եթե ոչ՝ միակ) զույգն էր, որը ամուսնական դաշինք էր կնքում։ Այդ ժամանակ շատերի մտքով չէր էլ անցնի, որ նրանց համատեղ երջանիկ կյանքը կձգվի ամբողջ 22 տարի։ Ընդ որում նրանց զգացմուքններն օրեցօր ավելի էին խորանում։ Տարիներ առաջ Մարիաննայի քույրը՝ Լինդին, Facebook-ում էջ է ստեղծում, որտեղ իր ընկերներին հաղորդակից է դարձնում զարմանալի սիրավեպի պահերին։ «Այն օրը, երբ Մարիանան ծանոթացավ Թոմիի հետ, տուն վերադարձավ երջանիկ ժպիտը դեմքին,-պատմում է Լինդան։- Նա անդադար խոսում էր Թոմիից ու հարցրեց՝ կարելի՞ է նրան հրավիրել մեզ մոտ՝ ընթրիքի։ Քույրս ու Թոմին մեկուկես տարի հանդիպում էին, իսկ հետո Թոմին եկավ մեր տուն ու մայրիկից խնդրեց Մարիանայի ձեռքը։ Որպես նշանադրության մատանի նա հետը բերել էր առևտրային ավտոմատի խաղալիքը»։
Լինդին բացատրում է, որ մայրը հավանություն է տալիս պսակադրության գաղափարին, հակառակ այն բանին, որ գիտեր՝ բամբասանքից խուսափել չի լինի։ «Մայրիկին բազմիցս վրա են տալիս, որ թույլ է տվել նրանց ամուսնանալ։ Մայրս էլ բացատրեց, որ այդ որոշումն, ըստ էության, նրանք էին ընդունել»։ Երկու տասնամյակ անց հասարակայնությունը, կարծես թե հանգիստ է թողնում նրանց։ Համացանցում խոսում են նրանց ամոսնական դաշինքի երկարակեցության մասին։
Փիլինգների ֆեյսբուքյան էջին արդեն հետևում է ավելի քան 15 հազար օգտատեր, ու նրանք հիմնականում հիանում են նրանց հարաբերություններով։ «Քրոմոսոմների առատություն։ Սիրո առատություն։ Զարմանալի է՝ ինչքան շատ մարդիկ են աջակցում այս զույգին»։ «Զարմանալի զույգ է։ Այնքան ուրախ եմ, որ նրա մայրը 22 տարի առաջ խիզախել է և թույլ տվել, որ նրանք ինքնուրույն ընտանիք կազմեն։ Սիրո հրաշալի պատություն»։
Տարիներ շարունակ հնչած քննադատությունը չի խորտակել այդ զույգի կյանքը, այլ է՛լ ավելի է ամրապնդել նրանց դաշինքը։ «Հարսանիքը կյանքիս լավագույն օրն է,-պատմում է Մաիանան։-Ես անչափ զարմացել էի, երբ Թոմին ինձ ամուսնության առաջարկ արեց։ Բայց չստիպեցի, որ նա երկար սպասի իմ պատասխանին։ Ես ու ամուսինս երբեք չենք վիճաբանում։ Ես նրան շատ եմ սիրում։ Նա իմ լավագույն ընկերն է»։
Զույգն առանձին է ապրում, բայց հարազատները միշտ նրանց կողքին են։ Թոմին ու Մարիանան մաղթում են, որ բոլոր ամուսնական զույգերն իրենց պես ապրեն հույսով։ Միայն հույսն է, որ օգնել է նրանց իսկական հարաբերություններ կառուցել։