Եթե լյարդը  ծանրաբեռնված է կամ վատ է աշխատում, մենք դա անմիջապես զգում ենք։ Ընդհանուր թուլություն, եռանդի պակաս, գլխապտույտ, սրտխառնոց, ցավ աջ կողատակին․ այս ամենը  նշանն է այն բանի, որ լյարդի վիճակը լավ չէ։

Լյարդի մաքրումը  տնային պայմաններում հնարավոր է շնորհիվ անանուխակիտրոնային ըմպելիքի։ Սա միանգամայն անվտանգ միջոց է, որն անմիջապես շտկում է օրգանիզմի  վիճակը՝ օգնելով լյարդից հեռացնել թունավոր նյութերը։ Բացի դրանից, ըմպելիքը օժտված է նուրբ բույրով և առույգացնող  համով։

Անանուխի ըմպելիք

 


Բաղադրամասերը

Մեկ բուռ անանուխի թարմ տերևներ

1 կիտրոնի հյութ

1 նարնջի հյութ

1 լ․ ջուր

3 ճ․գդ․ մեղր

Պատրաստման եղանակը
 

Մետաղյա խոր ամանի մեջ ջուր լցրեք և տաքացրեք։ Անանուխի լվացված տերևները ավելացրեք ջրին, եփեք մարմանդ կրակին՝ 5 րոպե։ Ջուրը կրակից վերցրեք ու թողեք հասնի սենյակային ջերմաստիճանի։ Ջրին կիտրոնահյութ, նարնջահյութ և մեղր ավելացրեք, այդ ամենը հանգամանորեն խառնեք։  Զտեք խառնուրդը մաղիչով։ Դեղամիջոցը պատրաստ է օգտագործման համար։

Այս համեղ  ըմպելիքն օգնում է ցանկացած թունավորման դեպքում, բարենպաստ է անդրադառնում ստամոքսաաղիքային համակարգի վրա, հիանալի կերպով հագեցնում ծարավը ամառվա տապին։

Բավական է օրական ընդունել 1 բաժակ անանուխի ըմպելիք՝ լյարդում զտման գործընթացներն սկսելու համար։ Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo

loading...