«Հաղթանակ շաքարախտի դեմ» հիմնադրամի նախագահ Սալվադոր Չակոն Ռամիրեսը և աուտոիմունային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեքսիկական ասոցիացիայի նախագահ Լուչիա Սարատե Օրտեգան մամուլի ասուլիս են հրավիրել, որի ժամանակ հայտարարել են   շաքարախտի խնդրի նկատմամբ ավանդական հայացքները փոխելու ընդունակ պատվաստանյութի հայտնաբերման մասին։

Բայց ամեն ինչ այդքան հասարակ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ Չակոն Ռամիրեսը բացատրում է, որ յուրաքանչյուր խնամյալ առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։ Հիվանդության ախտորոշումից մինչև բուժման եղանակների մշակում և ընդհուպ պատվաստանյութի պատրաստում բավական ժամանակ է անցել։ Բժիշկ Խորխե Գոնսալես Ռամիրեսը, որը պատվաստանյութի ստեղծողներից մեկն է, ասում է․ «Առաջին անգամ մեզ հաջողվել է միօրինականացնել (ստանդարտացնել) շաքարախտի ցանկացած տեսակի ֆիզիոլոգիական լուծույթը․ լինի՝ 1-ին տեսակի, 2-րդ տեսակի, հղիության հետևանք կամ բնածին տեսակի»։

Մենք ամեն մի խնամյալից 5 խորանարդ արյուն ենք վերցրել, ապա նրանց արյան մեջ  55 մլ լուծույթ ներարկել։ Այնուհետև ստացված խառնուրդը սառեցրել ենք մինչև 5 աստիճան ըստ Ցելսիուսի։ Երբ լուծույթի տաքությունը հասցնում ենք 37 աստիճանի (մինչև մարմնի ջերմաստիճան), տեղի է ունենում ցնցակաթված, և լուծույթը փոխում է բաղադրությունը։ Այսպիսով փոխվում է դրա գենետիկական ու նյութափոխանակման  կառուցվածքը և վերածվում պատվաստանյութի։  Պատվաստանյութի պիտանիության ժամկետը 60 օր է, իսկ բուժումը  տևում է 1 տարի։ Այս պատվաստանյութն անհամեմատ արդյունավետ է դեղորայքից։


Այս բժշկական պրակտիկան վերածվել է բուժման միօրինակ եղանակների այլընտրանքի, քանի որ պատվաստանյութն ի վիճակի է  շաքարախտից առաջացած այնպիսի բարդացումները, ինչպիսին, օրինակ, էմբոլիան է (արյունատար անոթների խցանում), լսողության  կորուստը, անդամահատումները, երիկամային անբավարարությունը, կուրությունը և այլն։  Բժիշկ Սարատեն բացատրեց, որ հիվանդները, որոնք ուզում են՝ իրենց շաքարախտի դեմ պատվաստանյութ ներարկվի, պետք է  այցելեն այդ աուտոիմունային հիվանդության վերահսկման, ախտորոշման և բուժման մեքսիկական ասոցացիայի բժիշկներին։ Հակառակ դեպքում կարող են չնախատեսված  հետևանքներ լինել։ Ինչպես բժիշկն է ասում․ «Սա հրաշք չի, բուժում է»։ Խնամյալները պիտի բժիշկների մշտական հսկողության տակ լինեն, կատարեն անհրաժեշտ վարժությունները, դեղորայք ընդունեն, պահպաեն սննդակարգը, որից հետո միայն սկսեն պատվաստանյութի ընդունումը։

Ուզում ենք ընդգծել, որ եթե այս հայտարարությունը հնչել է  պաշտոնական մակարդակով, ուրեմն ստեղծողները հավաստագիր են ստացել ոչ միայն Մեքսիկայում։ Հուսանք, որ որոշ ժամանակ անց մարդիկ այնուամենայնիվ կմոռանան այդ սարսափելի հիվանդության մասին։

loading...