Խոլորձն ունի ավելի քան 35 000 տարատեսակներ և տեսակներ։ Բնության մեջ խոլորձը հանդիպում է աշխարհի ցանկացած անկյունում, սակայն այս բազմազանությունից  միայն աննշան մասը կարելի է ընդունել որպես սենյակային բույս։

Լինում են խոլորձներ, որոնք հանգիստ ընտելանում են բնակարանի պայմաններին և առանձնահատուկ խնամքի կարիք չեն զգում։ Կարելի է գտնել խոլորձի տեսակներ, որոնց խնամքն ու աճեցումը բազմամյա փորձ ու հատուկ գիտելիքներ է պահանջում։

Մեզնից շատերն այս ծաղիկն աճեցնում են տանը։ Սենյակային խոլորձը սքանչելի տեսք ունի և հիանալի նվեր է։ Դե, բնական է․ մի՞թե հնարավոր է չսիրել խոլորձը։ Այս ծաղիկը կնոջ պես փխրուն է ու գեղեցիկ։ Սակայն պատահում է, որ խոլորձը թախծում է․ տերևները դեղնել են, ու ծաղիկն այնքան էլ հրապուրիչ տեսք չունի։ Ի՞նչ անել նման դեպքում։ Հո չե՞նք շպրտելու։  Այնպես չէ՞։

Տեսանյութը դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=ZKGuCz3Qye0

loading...