Դեռ 1972-ին Տիբեթի վանքերից մեկի հինավուրց մի պալատում հայտնաբերվել է անհավանական բաղադրատոմս։ Այս պատմության մեջ ամենազարմանալին այն փաստն է, որ բաղադրատոմսը 5000 տարեկան է։ Մի վանականի շնորհիվ մենք զարմանահրաշ դեղամիջոց ունենք, որը բազմաթիվ ախտեր է բուժում։ Այդուհանդերձ, այդ դեղամիջոցը առանձնահատուկ զգուշություն է պահանջում, քանի որ այն չափազանց հզոր դեղամիջոց է։ Փորձագետների կարծիքով, այս բաղադրատոմսը պետք է օգտագործել միայն 5 տարին մեկ։ Սխտորն այս բնական դեղմիջոցի հիմնական բաղադրամասն է։

Սխտորում պարունակվող ալիցինն օժտված է մանրէասպան հատկություններով և բավական արդյունավետ է վիրուսների, սնկերի ու մակաբույծների դեմ պայքարում։ Համարվում է, որ այս բնական դեղամիջոցն ապաքինում է աթերոսկլերոզը (սրտանոթների կարծրացման հիվանդություն), թոքերի բորբոքումը, անկարողությունը, սինուսիտը (քթի հավելյալ խոռոչներից մեկում կամ մի քանիսում լորձաթաղանթի բորբոքում), հիպերտոնիան, հոդաբորբը, ռևմատիզմը, գաստրիտը, թութքը և այլն։ Ոմանք պնդում են, որ այն դեղմիջոցը պահպանում է քաշի կորստի առողջ գործընթացը, բուժում վատ տեսողությունն ու լսողական խնդիրները, բարելավում նյութափոխանակությունը։ Բաղադրատոմսի համար մեզ անհրաժեշտ է 350 գրամ սխտոր և 200 մլ  95% -անոց սպիրտ։


Մանացրեք սխտորն ու խառնեք սպիրտի հետ։ Խառնուրդը լցրեք ապակե շշի մեջ։ Տասն օր անց մզեք հեղուկն ու դարձյալ շշի մեջ լցրեք։ Պահպանեք սառնարանում՝ 2 օր։

Կիրառումը

Թրմօղին 12 օրից ավելի մի օգտագործեք։ Մի քանի կաթիլ լցրեք ջրով բաժակի մեջ ու խմեք ուտելուց առաջ։ Նախաճաշից առաջ 1 բաժակ ջրին խառնեք 1 կաթիլ թրմօղի, ճաշից առաջ՝ 2 կաթիլ, իսկ ընթրիքից առաջ՝ 3 կաթիլ։ Դեղամիջոցն օգտագործելուց առաջ անպայման  խորհրդակցեք բժշկի հետ։

loading...