Սա Բեն Բենն է, համացանցի ամենատխուր կատուն։ Նա խղճուկ գոյությունն էր քարշ տալիս կացարանում, որտեղ մտադիր էին նրան վերացնել։
Ջարդված է նրա ողնաշարը, մի քանի խոր, պատռված վերքեր ունի, և ծռմռված է ականջը:
Երևում է՝ Բին Բինի վրա որևէ խոշոր կենդանի է հարձակվել։
Կացարանի աշխատակիցներն ասում են, որ կատուն ասես զգում էր մոտալուտ մահն ու ոչինչ չէր ուտում, չէր խմում, անգամ համարյա չէր շարժվում։ Երբ մի անասնաբուժական կլինիկայի աշխատակցուհի լսեց Բեն Բենի մասին, որոշեց նրան իր խնամքի տակ առնել։
Ու հենց որ նա ու ամուսինը կատվին իրենց տուն տարան, մի ժամվա մեջ կենդանին ասես վերափոխվեց։ «Անընդհատ մռլտում էր, ժպտում, խցկվում գրկվելու, ասես երախտագիտությունն էր հայտնում։ Ուզում եմ հավատալ, որ նա գիտեր, որ ապահով է ու գտել է իր տունը»։
Հակառակ անասնաբույժների պնդմանը, թե Բեն Բենն այլևս չի կարողանա քայլել, կատուն ոչ միայն քայլում է, այլև վազում ու ցատկոտում։
Թեև կենդանին դեռ ցավազրկողներ է ընդունում, այդ երբեմնի ամենատխուր կատուն արդեն շատ երջանիկ է դարձել։