Կենդանական ծագման սննդամթերքի վրա բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել խստաշունչ սառնամանիքների շեմին։ Այն կարելի է համարձակորեն օգտագործել հիվանդությունների կանխարգելման և վարակների դեմ պայքարում։ Նման սննդամթերքի թվին է դասվում խոզաճարպը։

Խոզաճարպի օգտակարությունը

Խոզաճարպը հարուստ է А, D, Е վիտամիններով, ինչպես նաև կարոտինով։ Ենթամաշկային այդ ճարպն օգնում է պահպանել իմունիտետն ու լավացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը՝ հատկապես տարվա ցուրտ եղանակին։


Խոզաճարպից մարդիկ գիրանում ու ճարպակալում են

Դա այնքան էլ ճիշտ չէ․ խոզաճարպը, ինչպես և մնացած մթերքները, վատ են անդրադառնում  մարդու օրգանիզմի վրա միայն չափից դուրս մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում։ Իսկ մարդկանց համար, որոնք չեն տառապում ստամոքսաաղիքային համակարգի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից, խոզաճարպը միայն օգտակար է։ Թարմ խոզաճարպի ցերեկային չափաբաժինը առողջ մարդու համար օրական 10-30 գրամ է։

Խոզաճարպը չափազանց ծանր սնունդ է

Դա նույնպես առասպելների շարքին կարելի է դասել․ առողջ մարդկանց մարսողությունը չի խանգարվում խոզաճարպ օգտագործելիս։ Ենթամաշկային ճարպն անհավատալի օգտակար է օրգանիզմի համար․ չէ՞ որ այն հալվում է մեր մարմնի ջերմաստիճանից։ Հարկ  է նշել, որ խոզաճարպը հակացուցված է լեղիի արտադրության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Խոզաճարպն ամբողջովին յուղ է պարունակում

Իսկ ո՞վ է ասել, թե դա վատ է։ Ենթամաշկային ճարպը մարդու օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ արախիդոնաթթվի հարուստ պաշար պարունակող  եզակի կազմություն է, առանց որի ոչ մի իմունային ռեակցիա չի կարող յոլա գնալ։ Արախիդոնաթթուն անհրաժեշտ է նաև խոլեստերինային փոխանակության համար։


Խոզաճարպում մեծ քանակությամբ խոլեստերին կա

Խոզաճարպը, ինչպես կենդանական ծագման ցանկացած մթերք, խոլեստերին է պարունակում։ Իսկ այ դրա քանակն այնքան էլ շատ չէ, որքան սովորել ենք համարել։ Թարմ խոզաճարպի 100 գրամում 70-100 մգ խոլեստերին կա։ Համեմատության համար ասենք, որ տավարի երիկամների 100 գրամում 1126 մգ խոլեստերին կա։

Չարժե ապրումների մեջ ընկնել, եթե չափազանց շատ խոզաճարպ եք կերել։ Բժիշկները վաղուց արդեն հաստատել են, որ խոլեստերինի քանակը արյան մեջ և հյուսվածքներում գրեթե պայմանավորված չէ մարդու օգտագործած սննդի քանակով։ Ավելի կարևոր է  խոլեստերինային փոխանակությունը։ Մարդու օրգանիզմը պիտի առավելագույն օգտակար նյութեր ստանա և դրանք ճիշտ վերամշակի։ Իսկ դրանում մեծ դեր են խաղում խոզաճարպում պարունակվող թթուները՝ արախիդոնաթթուն և լինոլաթթուն։

Խոզաճարպով հացը շատ վնասակար է

Որքան էլ տարօրինակ է, դա նույնպես ճիշտ չէ։ Նման համակցությունն անչափ նպաստավոր է մեր օրգանիզմի համար․ երկու մթերքն էլ հիանալի են յուրացվում, եթե մարդն առողջ է։ Նրանց համար, ովքեր ձգտում են նիահարել, խոզաճարպը դարձյալ օգտակար է, քանի որ էներգիայի հրաշալի աղբյուր է։ Խոզաճարպն ու բանջարեղենը հիանալի ընտրություն է սննդակարգ պահպանելիս։

loading...