Վատ է, եթե ձեր եղունգները դյուրաբեկ են: Դրանից խուսափելու, ինչպես նաև փարթամ մազեր ունենալու համար սննդակարգում պետք է ներառել որոշ մթերքներ:
Եղունգների ամրությունն ու մազերի խտությունը կախված է սննդից:
Մանգան
Մանգանը օրգանիզմի նորմալ կենսագործունեությանն անհրաժեշտ միկրոտարր է։ Մասնակցում է մի շարք գործընթացների․ վերքերի լավացմանը, շաքարային նյութափոխանակությանը և վիտամինների յուրացմանը (այդ թվում B և C վիտամինների, որոնք անհրաժեշտ են ուղեղի առողջության և քաղցկեղից պաշտպանվելու համար)։ Եթե եղունգները խնդրահարույց են, դա շատ վատ է։
Ամուր եղունգները, ինչպես նաև փարթամ մազերը կախված են սննդից։ Բացի դրանից, մանգանը հակաօքսիդանտային արժեքավոր հատկություններ ունի և անփոխարինելի է ոսկրագոյացման համար։ Մանգանի պակասը կարող է զանազան տկարությունների պատճառ դառնալ, սկսած ընդհանուր հոգնածությունից, սրտխառնոցից ու գլխապտույտից, վերջացրած կաթվածով, խլությամբ ու կուրությամբ։ Մանգանային անբավարարության ամենաակնհայտ ախտանիշը եղունգների դյուրաբեկությունն ու մազերի անբնկան կորուստն են։
Դրանից խուսափելու, ինչպես նաև փարթամ մազեր ունենալու համար սննդակարգում ներառեք հետևյալ մթերքները․
1․ Ծովամթերք
Օրինակ, միդիան, ոստրեն ու խեցգետինը հարուստ են մանգանով։ Բացի դրանից, ծովամթերքը B խմբի վիտամինների, օմեգա 3-ի և ամինաթթուների գերազանց աղբյուր է։
2․ Ընդեղեն և սերմեր
Ընկույզը, պնդուկը, նուշը, կարիա պեկանը, մակադամիան հարուստ են մանգանով։ Ընկուզեղենի մեջ շատ են բջջանյութը, E վիտամինը, պղինձն ու մագնիումը։
3․ Սպանախ
Կանաչեղենը համարյա թե ամենաօգտակար սնունդն է աշխարհում։ Ընդամենը 30 գ․ սպանախը պարունակում է A վիտամինի ավելի քան երկու, իսկ K վիտամինի՝ ավելի քան 6 օրվա անհրաժեշտ պաշարը։
4․ Անբողջական հացահատիկ
Սրանք հարուստ են ոչ միայն մանգանով։ Չողորկված բրինձը, վարսակը, բլղուրը, կինոան ու կորեկը նվազեցնում են երկրորդ կարգի շաքարախտի, սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի շատ ձևերի վտանգը։
5․ Տոֆու և տեմպե
Այսպես ասած՝ սոյայի կաթնաշոռ ու սոյայի կաթ․ այս տիպիկ բուսակերական սննդամթերքն ավելի օգտակար է, քան կարծում եք։ Մանգանից բացի, այն պարունակում է կալցիում, պղինձ, երկաթ և օմեգա 3։
6․ Լոբազգիներ Լոբին, սիսեռը, բակլան, տարբեր սորտերի պատիճավոր լոբին անհրաժեշտ են ամուր առողջության համար։
Սրանք հարուստ են բջջանյութով, C վիտամինով և մագնիումով։
7․ Սև թեյ
Սննդակարգում մանգան ներառելու ամենահեշտ միջոցն օրական մեկ բաժակ սև թեյ խմելն է։ Սև թեյը միաժամանակ օգտակար է նաև սրտին ու ոսկորներին։