Ինչպես օգտագործել մազերի բալզամ-կոնդիցիոները

 


  • Կոշիկի կաշին ձյան ու աղի քայքայիչ ազդեցությունից պաշտպանելու համար անհրաժեշտ է կոշիկին քիչ քանակությամբ մազի կոնդիցիոներ քսել ու փայլեցնել։
  • Եթե լվանալուց հետո ձեր սիրելի սվիտրը մտել է, չարժե տխրել։ 1 ճաշի գդալ մազերի կոնդիցիոները խառնեք թասում լցված ջրին և 3-5 րոպե հագուստը մեջը թրջեք։ Այնուհետև սվիտրը հանեք ջրից և խնամքով ձգեք՝ մինչև նախկին չափսն ընդունելը։
  • Եթե ձեռքի տակ ունեք մազերի կոնդիցիոներ, այլևս փող մի ծախսեք նրբին ներքնազգեստի համար թանկարժեք միջոցների վրա։ Բավական է 1 ճաշի գդալ մազերի կոնդիցիոները խառնել տաք ջրին ու ներքնազգեստը լվանալ տնտեսական օճառի օգնությամբ։
  • Եթե մատանին մատից դուրս չի գալիս, մազերի կոնդիցիոները կօգնի անցավ հանել։
  • Դիմահարդարման համար նախատեսված վրձինները երբեմնի փափկությունը կվերականգնեն, եթե դրանք լվանաք․․․ այո, գուշակեցիք․ մազերի կոնդիցիոներով․․․
  • Վերնամաշկը փափկեցնելու համար օգտվեք մազերի կոնդիցիոներից, քանի որ այն հիանալի սնուցում և խոնավացնում է մաշկը։
  • Մազերի կոնդիցիոները փխրուն նյութակազմվածք ունի, դրա համար էլ սափրվելու համար շատ կրեմներից ավելի թեթև է։ Փորձեք կոնդիցիորներն օգտագործել այդ արտասովոր եղանակով։
  • Էլեկտրականացված մազերի խնդիրը կարելի է լուծել մազերի կոնդիցիոների միջոցով։ Անհրաժեշտ է մի քանի կաթիլ կաթեցնել ձեռքի ափերին և ձեռքերով հարդարել անհնազանդ մազափնջերը։
  • Մազերի սոսկալի թաղկուճը (խճճված մազափունջը) անցավ քանդելու համար մազերի կոնդիցիոները խառնեք ջրին 1։9 համամասնությամբ, լցնել հեղուկացիր շշի մեջ և փչել խճճված տեղերին։ Այնուհետև նոսր սարի օգնությամբ զգուշորեն սանրեք խճճված մազափնջերը։

  • Եթե կոյուղին անսպասելի խցանվել է, փորձեք մի քիչ մազերի կոնդիցիոներ, այնուհետև մեկ դույլ տաք ջուր լցնել կոյուղու մեջ։ Կոնդիցիոների սիլիկոնային հիմքի շնորհիվ խողովակում կուտակված աղբը հեշտությամբ կմաքրվի։
  • Մազերի կոնդիցիոները հիանալի միջոց է մետաղը կորոզիայից պաշտպանելու համար։ Դրա համար բավական է կոնդիցիոների բարակ շերտ քսել մետաղյա գործիքների վրա և այդկերպ փրկել ժագոտումից։
  • Այս միջոցը հեշտությամբ կփոխարինի լոգարանի յուղին։ Մի քանի թեյի գդալ լոգարանի ջրում կաթեցրեք և լոգանք ընդունելուց հետո կզգաք՝ որքան ողորկ, առաձգական ու խոնավ է դարձել ձեր մաշկը։
  • Սպեղանին մաշկից անցավ պոկելու համար այն ներծծեք մի քանի կաթիլ կոնդիցիոներով։
  • Եթե կայծակ-շղթան լռվել է, վրան մի կաթիլ մազերի կոնդիցիոներ կաթեցրեք, և հիանալի կաշխատի։
  • Դռան ծխնին այլևս չի ճռճռա, եթե «յուղենք» մազերի սիլիկոնային կոնդիցիոներով։
loading...