Աղն արդեն լավ հայտնի է իր օգտակար հատկություններով։ Շատերն այն օգտագործում են ոտքերի լոգանքի համար։ Օգտագործման շատ հիանալի միջոցներ կան։ Փորձեք դրանցից մի քանիսը։
1․Մազերի խնամք
Եթե ձեր մազերն արագ յուղոտվում են, կարող եք փորձել այս հնարքը։ Մի բուռ աղ լցրեք սովորական շամպունի մեջ։ Լվացեք, և ձեր մազերի վիճակը փայլուն կլինի, հետագայում ճարպոտությունը կնվազի։ Որպես այլընտրանք կարող եք աղով այլ միջոցներ օգտագործել՝ ձեր մազերի փարթամություն տալու համար։ Աղը խառնեք կոնդիցիոներին, խառնուրդը տաքացրեք կրակին, այնուհետև քսեք մազերին։ Թողեք 10 րոպե և լվացեք։ Դա կկանխարգելի նաև մազերի ճյուղատվելը։
2․Դեմքի խնամք
Աղը խառնեք հեղուկ օճառին կամ դեմքի մաքրող կրեմին։ Կոկիկ քսեք դեմքին, այնուհետև լվացեք գոլ ջրով։ Դա կօգնի մաշկը խոնավ պահել և ազատվել մեռած բջիջներից։
3․Ոտքերի խնամք
Եթե ամբողջ օրը ոտքի վրա եք, ձեր ոտքերն արագ կհոգնեն ու կցավեն։ Աղը խառնեք ձիթապտղի յուղին։ Ոտքերին տրորեք շաբաթը 1 կամ 2 անգամ։ Դա կօգնի լավացնել ոտքերի չոր մաշկը։ Բուրավետության համար կարող եք եթերայուղ էլ ավելացնել՝ ըստ ձեր հաեցողության։
4․Քերծվածքների դեպքում
Քերծվածքն ու կապտուկը բավական անհրապույր տեսք ունեն։ Եթե անգամ դրանք անցել են, բայց սպին մնում է։ 2 թ․ գդ․ աղը խառնեք ջրին, խառնուրդը հանգամանալից տարածեք մաշկի վրա։
5․Գլխացավ
Եթե տառապում եք գլխացավից տաք ամառային եղանակին կամ գրասենյակում երկար, աշխատանքային օրվանից հետո, աղով լոգանք ընդունեք։ Աղով ջուրը կօգնի թուլացնել մկանները և թուլացնել լարվածությունը, ինչն օգնում է գլխացավի դեպքում։
6․Լոգարանում
Աղն ու հեղուկ օճառը խառնեք 1։1 համամասնությամբ և այդ խառնուրդով մաքրեք սալիկները և լոգարանի ամբողջ մակերեսը, որոնք շուտով բյուեղյա մաքրություն կստանան։
7․Փուշ հանելու համար
Եթե ձեր մատը փուշ է մտել, մի քիչ աղ լցրեք վերքին։ Դրա շնորհիվ մաշկը կփափկի և փուշը կմոտեցնի վերքի մակերեսին։ Մնում է ունելիով որսաք փուշն ու մատից հանեք դուրս։
8․ Անքնության դեպքում
Երբեմն լարված օրվա վերջում ժամանակին ու անվրդով քնելը գրեթե անհնար է լինում։ Աղը ձեզ կօգնի հաղթահարելու անքնությունը։ Երեկոյան լոգարանը ջրովլցրեք ու3-4 ճաշի գդալ աղ լցրեք ջրի մեջ։ Վայելելով ջրի հանգստացնող էֆեկտը՝ նյարդերը կթուլանան։ Դա իսկապես քնի էլիքսիր կարելի է համարել։
9․Հավաքույթից հետո
հաջորդ առավոտյան Գիշերն աշխատելու կամ հավաքույթից ուշ վերադառնալու դեպքում, ամենայն հավանականությամբ, առավոտվա կողմ ուժեղ գլխացավ կզգաք։ Դրա համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ աղը խառնել 1 բաժակ ջրին։ Խմեք այդ աղաջուրը մինչև վերջ և առավոտվա կողմ տհաճ զգացողությունները կվերանան։
10․ Աման լվացող մեքենայի համար
Մի քիչ աղ լցրեք աման լվացող մեքենայի մեջ։ Միացրեք բնականոն ցիկլն ու մեքեյնայի մեջ կուտակված յուղերի հետքերը շատ շուտով կվերանան։