Նստանյարդը մեր օրգանիզմի ամենախոշոր նյարդացողունն է ու ամենակարևորներից մեկը։ Սկսվում է ողնաշարի ներքևի հատվածից ու գնում դեպի կոնքերը, ծնկներն ու ներբանները։ Առանձին ճյուղեր հասնում են ձեռքերի մատներին։

Եթե նստանյարդը ձգվի, ուժեղ ցավեր կլինեն մեջքի կամ ազդրի հետևային հատվածում։ Առավել հաճախ այս խնդիրն ունենում են 35-50 տարեկանում։

Ավելի վատ է, երբ մեջքի ներքևի մասի ցավն ուղեկցվում է քրոնիկական հոգնածությամբ ու ոտքերի ցավով։ Եթե դրա դեմը չառնեք, ցավն ահավոր տանջալից կլինի։

Կարևոր է, իհարկե, ժամանակին բժշկի դիմելը՝ բարդացումները կանխարգելելու համար։ Բայց քանի դեռ չեք գնացել, փորձեք կատարել մի շատ հեշտ վարժություն, որը կօգնի մեղմացնել ցավը։ Վաչժությունը կոչվում է «Թիթեռնիկ»


«Թիթեռնիկ»

 


Նստեք հատակին։ Ծնկներն իրար միացրեք։ Ձեռքերով ձեզ օգնեք և սրունքներն ու ներբաններն իրար միացրեք։

Հետո ոտքերը մոտեցրեք մարմնին այնքան, ինչքան հնարավոր է։ Իսկ հիմա ծնկներն իջեցրեք, ձգեք հատակին։ Կողքից այս վարժությունը թևերի թափահարում է հիշեցնում, դրա համար էլ կոչվում է թիթեռնիկ։

Վարժությունն առաջին անգամ արեք 30-60 վայրկյան։ Կարևորը երկար ու խոր շնչելն է։ Աստիճանաբար ավելացրեք մարզանքի տևողությունը։ Սա յոգայի ավանդույթով հնագույն վարժություն է։

Առավել օգտակար է կանանց համար։ Բացի մեջքի խնդիրը լուծելուց՝ այն օգնում է երիկամներին, միզասեռական խնդիրների լուծմանը, կանխարգելում ճողվածքի ու ռադիկուլիտի առաջացումը։

Նաև ամրապնդում է արգանդը։ Եթե ամեն առավոտ անեք այս վարժությունը, փաստացիորեն անմիջապես կզգաք, որ ցավն ու անհարմարության զգացումն անհետացել են։

loading...