Երևի շատերդ եք փորձել ընկած թարթիչով երազանք պահել ու լսել եք, որ ընկած թարթիչը հաջողություն է բերում։ Վերջերս այդ սնահավատությունն անսպասելիորեն հաստատվել է․ ավստրալիացի կատակերգակ դերասան Էնդրյու Բրաունն իր դստերը պատահած մի հոգեցունց պատմություն է պատմել։

Էնդրյուն սիրող ամուսին է ու 4 երեխայի հայր։ Սակայն ամռանը նրա յոթնամյա դստերը՝ Հեյդիին, քաղցկեղ ախտորոշեցին։ Աղջկա քթում ուռուցք հայտնաբերեցին, որն աճել էր 5 սմ․ տրամագծով:


Փոքրիկին 8-ամսյա ճառագայթային և քիմիաթերապիա էր նշանակված։ Դա շատ թանկ էր, և ծնողներն բուժման ամբողջ կուրսի համար այդքան փող չունեին։ Էնդրյու Բրաունը գործընկերների հետ մի քանի կատակերգական ներկայացում տվեց, որոնցից ստացված ամբողջ հասույթն ուղղվեց աղջկա բուժմանը։

Քիմիաթերապիայի հերթական կուրսից հետո ծնողների ամբողջ խնայողությունները վերջացան, և նրանք դիմեցին համացանցի օգտատերերի օգնությանը։ Օգնության խնդրանքով տեքստին լրացնում էր աղջկա լուսանկարը, որի բիբին քիմիաթերապիայից հետո միայն մի թարթիչ էր մնացել։

 


«Նախքան հիվանդությունը Հեյդին սքանչելի երկար թարթիչներ ուներ, ու ավագ քույրերը նույնիսկ նախանձում էին նրան։ Երևի փոքրիկը զարմանում է՝ ինչո՞ւ երկար ժամանակ է՝ ոչ ոք չի հիանում իր թարթիչներով․ չէ՞ որ նա չի տեսնում՝ ինչ վիճակում են դրանք»,- պատմել է հայրը։

Իսկ աղջկա մայրը՝ Լեան, ավելացրել է․«Այս թարթիչն արդեն 2 շաբաթ էսպես մնում է։ Ամեն անգամ, երբ այն տեսնում եմ, ուզում եմ Հեյդիին ասել, որ երազանք պահի»։

Երևում է՝ իրոք Հեյդիի վերջին թարթիչն իրոք կախարդական էր։ Մի քանի օրում հավաքվեց անհրաժեշտ գումարը։

Աղջկա ծնողներն անսահման երախտապարտ են բոլորին, ովքեր նյութական օգնություն ցույց տվեցին․ չէ՞ որ բուժման կուրսը շատ թանկ է։ «Անկեղծ ասած, ես մի քիչ շշմած եմ․ ինչքան մարդիկ արձագանքեցին մեր՝ օգնության խնդրանքին»,- խոստովանում է  Էնդրյուն։

Բուժումն արդեն իր պտուղներն է տալիս։ Լիակատար հաղթանակի մասին վաղ է խոսելը․Հեյդին դեռ  քիմիաթերապիայի 2 կուրս և 5 շաբաթ ճառագայթում պիտի անցնի, բայց բժիշկները լիահույս են նայում ապագային․ ուռուցքը նկատելիորեն փոքրացել է։

Անկեղծորեն հուսով ենք, որ փոքրիկ Հեյդին վերջնականապես կհաղթահարի հիվանդությունը։

loading...