Սա կօգնի ազատվել ավելորդ քաշից, նվազեցնել որովայնի ծավալը։ Անհրաժեշտ է իմանալ, որ որովայնի հատվածում կուտակվող ճարպը կարող է կապված լինել այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և սիրտ-անոթային հիվանդությունները։ Որոշ հետազոտություններ հաստատել են կապը որովայնի հատվածում կուտակված ճարպի և երկրորդ կարգի դիաբետի միջև։ Եթե ցանկանում եք ազատվել այդ ճարպից, անհրաժեշտ է սկսել ֆիզիկական ակտիվ աշխատանքն ու առողջացնել սննդակարգը։ Ըստ կայքի՝ գոյություն ունի բնական ըմպելիք, որը կօգնի ձեզ քաշից ազատվելու և առողջ ապրելու գործում։
Բաղադրիչներ
1 կիտրոն
- 1 կապ մաղադանոս
- 1 ճաշի գդալ մանրացված իմբիր
- 1 թեյի գդալ քացախ
- 1 դարչին կամ 1 թեյի գդալ դարչինի փոշի
- կես լիտր ջուր
-
Պատրաստման եղանակը։ Ամեն ինչ շատ պարզ է. անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները բլենդերում։ Հյութն անհրաժեշտ է խմել ամեն երեկո քնելուց առաջ։
Մաղադանոսի օգտակարությունը
- Հրաշալի լուծում է երիկամների և միզուղիների վարակների դեպքում։
- Պարունակում է ուժեղ հակաօքսիդանտներ և եթերային յուղեր։
- Օգտագործվում է քաղցկեղը և ուռուցքները կանխելու համար։
- Օգնում է սթրեսի դեմ պայքարում։
- Օգտագործվում է շնչառության թարմացման համար։
- Հակաբորբոքային միջոց է։
- Մաղադանոսի թուրմը կարող է օգնել հեղուկի՝ օրգանիզմում կուտակման դեպքում։
- Օգտագործվում է արյունը մաքրելու համար։
- Բնական միզամուղ է։