Ի՞նչ կմտածեք մարդու մասին, եթե ձեզ ասի, որ վախենում է լոգարանի գորգիկից։ Այսօր ձեզ կպատմենք Ռութ Սկալիի մասին, որը հենց այդպիսի խնդիր ունի։ Եվ դա ամենևին շեղում չէ կամ ինչ-որ անհասկանալի սևեռուն վախ։

Սա մեծ սիրո պատմություն է։ Ռութն իրեն երջանիկ  էր զգում՝ իմանալով, որ երեխայի է սպասում։ Նա տղա ունեցավ, որին Նոլան անունը կնքեցին։ Մայրն զմայլվում էր կյանքով ու իր զավակով, որին աշխարհում ամենից  շատն էր սիրում։ Երեխան մայրիկին պատասխանում էր փոխադարձ սիրով։

Երբ Նոլանը դարձավ 2 տարեկան, քթի հետ կապված ինչ-որ խնդիրներ ի հայտ եկան։ Փոքրիկը մշտապես գանգատվում էր, որ քթանցքերը անընդհատ փակվում են։ Վիճակը վատանում էր հատկապես գիշերը։ Մի անգամ Նոլանն սկսեց շնչահեղձ լինել։ Բժիշկները երեխային բուժում էին վարակից, բայց դա ցանկալի արդյունք չտվեց։

 


2015-ին Նոլանի նշագեղձերը հեռացրեցին։ Գեղձանման հյուսվածքը ստուգելուց հետո բժիշկները պարզեցին, որ երեխան տառապում է ռաբդոմիոսարկոմայից՝ փափուկ հյուսվաքների քաղցկեղից։ Անհրաժեշտ էր անհապաղ քիմիաթերապիա սկսել։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին Նոլանին, աղոթում էին նրա կյանքի համար։ Սակայն 2017-ի փետրվարին  պարզ դարձավ, որ տղան չի դիմանա․․․

Ռութը մոտեցավ որդուն և ասաց նրան, որ այլևս կարիք չկա պայքարելու։ Փոքրիկ տղան դա թեթև ընդունեց և ասաց, որ այս ամբողջ ժամանակ հանուն մայրիկի էր ջանք թափում։ Նոլանին գրկելով՝ Ռութն ասաց, որ մահվանից չպիտի վախենա, քանի որ շուտով դրախտում կհայտնվի։ Նոլանը որոշեց, որ երկնքում խաղալու է այնքան ժամանակ, մինչև մայրն իրեն կմիանա։ Մայրն ուզում էր տղային տուն տեղափոխել, բայց Նոլանը որոշեց մնալ հիվանդանոցում։ Մնացած 36 ժամվա ընթացքում մայրը ոչ մի վայրկյան չլքեց որդուն։ Այնուհետև նա որդոն խնդրեց փոքր-ինչ սպասել իրեն՝ մինչև ցնցուղ կընդունի։  Առաջ, Նոլանը նման դեպքերում մայրիկին սպասում էր լոգարանի դռան կողքի գորգիկին նստած, բայց այս անգամ  մնաց անկողնում։


Լոգարանից դուրս գալով՝ Ռութը տեսավ, որ բժիշկները հավաքվել են Նոլանի շուրջը։ Նրան ասացին, որ երեխան կոմայի մեջ է ընկել։ Մայրը նստեց Նոլանի մոտ։

Հենց այդ պահին անհավատալի բան տեղի ունեցավ․ որդին մի քանի վայրկյանով ուշքի եկավ և մահվանից առաջ ժպտաց ու հասցրեց Ռութին ասել․ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»։ Հետագայում Ռութ Սկալին ֆեյբուքյան իր էջում գրեց, որ այժմ վախենում է լոգանք ընդունել, որովհետև լոգարանի կողքի գորգիկը դատարկ է։ Անհնար է պատկերացնել՝ ինչ ծանր ապրումներ է ունենում Ռութը։ Բայց Նոլանի  ժպիտն ու վերջին խոսքերը Ռութի սիրտը կջերմացնեն այնքան ժամանակ, մինչև ինքն ու որդին դարձյալ կմիանան դրախտում։

loading...