Բաղադրամասերը

  • ձու՝ 1 հատ
  • խմորիչ (մամլած) 1/2 տուփ (50 գ)
  • մարգարին (կամ սերուցքային կարագ)՝  200 գ
  • աղ՝ 1/2 թ․գդ
  • սոդա (կամ փխրեցուցիչ) 1թ․գդ
  • ալյուր՝ 2 բաժակ (կամ փոքր-ինչ ավելի)
  • ջուր՝ 100 գ չափ (խմորիչը բացելու համար)։

Կրեմլի խոհարարի բաղադրատոմսով «Շտապ» կարկանդակ

 


Խմորիչը բացել փոքր-ինչ գոլ ջրում։ Ինձ թվում է՝ կարելի է չոր խմորիչ էլ օգտագործել։ Ուղղակի, երբ այս բաղադրատոմսը հայտնվեց մեր ընտանիքում, չոր խմորիչ դեռ գոյություն չուներ, դրա համար էլ բաղադրատոմսի բնագրում թարմ խմորիչն են օգտագործում։

Ամանի մեջ լցնել ալյուր, աղ,  սոդա, մարգարին, ձու և խմորիչ ավելացնել։ Խառնել խմորը։ Միշտ ձեռքով եմ հունցել ու հունցում։ Հատուկ խառնիչ չունեմ։ Բայց, ըստ իս, հեշտ լինելու համար կարելի է խմորը հունցել ցանկացած ժամանակակից սարքավորմամբ։ Ուղղակի խմորն այնքան արագ է հունցվում, որ իմաստ էլ չկա ինչ-որ հարմարանք հանել, հավաքել, հետո լվանալ։ Բայց դե դուք որոշեք։ Խմորը պատրաստ է։

Խմորի բարձրանալուն սպասելու վրա պետք չէ ժամանակ ծախսել։ Կարելի է անմիջապես կտրտել կարկանդակները։ Խմորը մասերի ենք բաժանում։ Հետո ամեն մասը՝ բաժինների։ Ավելի լավ է փոքր կարկանդակներ անել (բնագրում այս կարկանդակները մի  բերանի պատառ են, քանի որ նախատեսված էին մի բաժակ արգանակով ճաշակելու համար։ Ամեն բաժնի համար՝ 3 կարկանդակ)։ Իմ սարքածով այս բաժնից 40 հատ էր ստացվել (երկու թավայում՝ 20-ական հատ)։ Խմորը գրտնակում ենք ավելի բարակ, քան չեբուրեկիի դեպքում, միջուկը դնում մեջը։ Կարկանդակի ձև ենք տալիս։ Ավելի սիրուն է կստացվի, եթե վերևից փակենք խմորը, իսկ հետո վրայով անցնենք երկրորդ կար-ծամիկով։ Ինչ վերաբերում է միջուկին։ Ես ասել  եմ, որ բաղադրատոմսի բնագրում սա մսով ու սոխով կարկանդակ է, բայց մենք կաղամբով կարկանդակ էլ ենք անում, խնձորով էլ, ձվով էլ, բրնձով էլ ու նույնիսկ կաթնաշոռով (փակ, իհակե)։  Մի խոսքով՝ ձեր ուզած միջուկով։

Հետո  շարում ենք  թավայում, վրան կարագ ենք քսում, ձվի դեղնուց քսում ու 25-30 րոպե՝ 200-220 ⁰С ջերմաստիճանում։  Ժամանակն ու ջերմաստիճանը ձեր ջեռոցի հնարավորություններից են կախված։ Կարկանդակները թխելուց առաջ կարիք չկա որոշ ժամանակ պահել․ միանգամից կարելի է թխել։ Բայց եթե ուզում  եք (կամ եթե մինչև հյուրերի գալը ժամանակ ունեք), կարող եք թխելուց առաջ թողել՝ մի  քիչ հանգստանան։ Ու շուտով կտեսնեք՝  ինչպես են բարձրանում ու ծավալով մեծանում։

loading...