Այս պատմությունը տեղի է ունեցել Ուկրաինայում՝ 3 տարի առաջ, Սուրբ Ծննդյան գիշերը։ Օդոնեց ընտանիքը նշում էր տոնը մտերիմների հետ։ Երկար տարիներ Ռուսլանն ու Անաստասիան փող էին հետ գցել սեփական տուն ձեռք բերելու նպատակով։  Վերջապես նրանք հասան իրենց  երազանքին․գնեցին ընդարձակ ու լուսավոր առանձնատուն՝ լողավազանով հանդերձ։  Բայց այդ ուրախությունը  բոլորը մոռացան չարաբաստիկ երեկոյից հետո։

Ծնողները խոհանոցում նստած էին, երեխաները զվարճանում էին՝ տանն այս ու այն կողմ վազելով։ Հանկարծ, չգիտես ինչու, երեխաների ծիծաղն ընդհատվեց, ու լռություն տիրեց։ Ռուսլանն ու Նաստյան սովոր էին, որ իրենց դստեր՝ Ալեսիայի ձայնը տարածվի տնով մեկ, իսկ հիմա ծպտուն անգամ չէր լսվում։ Ռուսլանը սկսեց վազել տան սենյակներով՝ դստերը տենդագին փնտրելով։ Վերջապես իջավ նկուղ ու Ալեսիային տեսավ լողավազանի հատակին։ Հայրն անմիջապես երեխային ջրից հանեց, բայց նա չէր շնչում։ Ռուսլանը սկսեց արհեստական շնչառություն տալ, թեև չէր տիրապետում առաջին բժշկական օգնության տեխնիկային։


Այդ ընթացքում ընկերներն արդեն շտապօգնություն էին կանչել։ 10 րոպեից բժիշկները տեղ հասան։ Նրանք  Ռուսլանին  երեխայից մի կողմ հրեցին, բայց ընդամենն արձանագրեցին Ալեսիայի մահը։ Հայրը ծնկաչոք սկսեց բժիշկներին պաղատել, որ փրկեն իր երեխային, բայց բժիշկները միայն ոստիկանություն կանչեցին։ Այդ ժամանակ Ռուսլանը դարձյալ կռացավ աղջկա մարմնի վրա ու  շարունակեց արհեստական շնչառություն տալ նրան ու սեղմել կրծքավանդակը։ Բուժաշխատողները սկսեցին նրան համոզել վերջ տալ ու «չչարչարել փոքրիկ աղջկա մամինը»։ Բայց 30 րոպե անց Ռուսլանը զգաց, որ երեխայի սիրտը տրոփում է։ Բուժաշխատողները չէին հավատում աչքներին։ Բայց հիմա էլ սկսեցին պնդել, որ  երեխան մահաթմբիրից դուրս չի գալու ամբողջ կյանքում։

Ալեսյան իրոք թմբիրի մեջ էր, և որոշ ժամանակ անց նրան տեղափոխեցին մոսկովյան կլինիկա։ Սակայն նույնիսկ Մոսկվայում բժիշկները կասկածում էին, որ երեխան նորից կկարողանա խոսել, լսել ու քայլել։ Միառժամանակ անց փոքրիկն ապացուցեց, որ ինքը, ի տարբերություն բժիշկների, չի հանձնվելու։


Նախ Ալեսյան կամաց-կամաց սկսեց խոսել, այնուհետև վերականգնվեց նրա տեսողությունը, իսկ որոշ ժամանակ անց երեխան  դարձյալ սկսեց  քայլել ու շուտով վերադարձավ լիիրավ կյանք։ Այս պատմությունից հուզված ամբողջ Ուկրաինան հիանում էր դստեր կյանքը  փրկած Ռուսլանով։ Այժմ երեխայի հայրն ասում է, որ իր փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Ալեսյան իրեն հիանալի է զգում և վայելում մանկության ուրախությունները։

loading...