33-ամյա Թեյլոր Մյուլը մոդել է Կալիֆորնիայից: Նա հաճախ է կրկնում, որ համարվում է իր սեփական երկվորյակը և որքան էլ տարօրինակ է, դա ճիշտ է: Նրան ախտորոշել են գենետիկական խիմերիզմ: Բժիշկների խոսքերով՝ Թեյլորը մոր արգանդում կուլ է տվել իր երկվորյակին և այժմ նա ԴՆԹ-ի երկու գիծ ունի:

Բժշկության պատմությանն ընդամենը 100 նման դեպք է հայտնի ողջ աշխարհում: Արտաքին նշանն այն է, որ Թեյլորի իրանի մասը, հիմնականում` ստամոքսի շրջանում, բաժանված է երկու գույնի: Իրականում ամերիկուհին 2 տարբեր իմունային համակարգ ունի, որոնք մշտապես գտնվում են միմյանց դեմ պայքարի փուլում:

 

loading...