Նկատե՞լ եք, որ անգամ երազների իրականանալուն չհավատացող մարդիկ միանգամից անհանգստության զգացողություն են ունենում, երբ վատ երազ են տեսնում: Սա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Դեռևս Զիգմունդ Ֆրեյդն էր գրում, որ մարդու ենթագիտակցությունը արգելափակում է վատ երազները, այդ պատճառով էլ մենք դրանք շատ արագ ենք մոռանում: Կան երազներ, որոնք շատ աբսուրդային են, և դժվար է դրանցում ինչ-որ նախազգուշացում նշմարել: Այնուամենայնիվ, կան երազներ, որոնք ահազանգում են վերահաս վտանգի մասին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում մի քանի երազներ, որոնք ահազանգում են մոտալուտ վտանգի մասին. մի արհամարհեք դրանք:

Մահացած ծառեր, թոշնած ծաղիկներ

Բուսականությունը խորհրդանշում է կյանքը, ուստի եթե դուք տեսնում եք թոշնած ծաղիկներ և ծառեր, ապա, ամենայն հավանականությամբ, դուք շուտով կարող եք ունենալ առողջական խնդիրներ:

Կրակ, հրդեհ

Եթե դուք երազում տեսնում եք անկառավարելի հրդեհ, որը տարածվում է ձեր շուրջբոլորը, ապա սա նախազգուշացում է, որ շուտով ունենալու եք ֆինանսական կուրուստներ, խնդիրներ:

Գիշատիչներ

Եթե երազում ձեզ վրա հարձակում են գործում գիշատիչ կենդանիներ, ապա սա ուղղակիորեն նախազգուշացնում է, որ ձեզ ֆիզիկական վտանգ է սպառնում:

Գետնին թափված ջուր

Հիմնականում ջուրը դրական փոփոխություններ է  խորհրդանշում, սակայն տան հատակին թափված ջուրը նախազգուշացնում է, որ շուտով շատ արտասուք է թափվելու:

Տարափ կամ փոթորիկ

Սրանք նախանշում են այնպիսի վտանգ, որից խուսափել հնարավոր չէ: Եթե երազում ձեր տունը մնացել է գրեթե անվնաս և դուք քիչ կորուստներ եք ունեցել, ապա վերահաս փորձանքից դուք հնարավորինս լավ դուրս կգաք:

Թափվող ատամներ

Եթե երազում ձեր ատամները պարզապես թափվում են, ապա ձեզ սպառնում են տարատեսակ անհաջողություններ, գուցե հիվանդություններ: Եթե երազում դուք կորցնում եք ատամները և արյուն է գալիս, ապա սա զգուշացնում է, որ մտերիմ մեկին հիվանդություն է սպառնում կամ էլ դուք վիճաբանություն կունենաք մտերիմ մարդու հետ:

Եվ վերջում՝ եթե դուք այս երազներից մեկը տեսնեք, հարկավոր չէ միանգամից ցայտնոտի մեջ ընկնել, պարզապես փորձեք ավելի ուշադիր և աչալուրջ լինել:

loading...