Խոյ: Այսօր խոշոր վեճ կունենաք, որը լուրջ հետևանքներ կունենա ձեր կյանքի վրա։ Ստիպված կլինեք շեղել ուշադրությունն ու զբաղվել այլ խնդիրներով։ Փորձեք հավասարակշռված լինել ու ավելորդ բախումներ չհրահրել։
Ցուլ: Այսօր ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը։ Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կունենաք, որոնք անպայման պետք է միայնակ հաղթահարեք։ Այսօր պետք է ինքնավստահ ու նպատակասլաց լինեք, հակառակ դեպքում անհաջողություններ կունենաք։
Երկվորյակ: Այսօր փոփոխություններ կլինեն ձեր անձնական կյանքում։ Հնարավոր է, որ այնպիսի մեկին հանդիպեք, ում հետ կցանկանաք անցկացնել ամբողջ կյանքը։ Հնարավոր է, որ նա ձեր հին ծանոթներից լինի, ում մասին վաղուց արդեն մոռացել էիք։ Այսօր բաց մի թողեք հարաբերություններ սկսելու հնարավորությունը։
Խեցգետին: Այսօր տանը մեծ վեճ կլինի, սակայն վեճի պատճառներն աննշան կլինեն։ Փորձեք հանգստություն պահպանել ու սառը դատել։ Պետք չէ մեղադրել բոլորին, պարզապես փորձեք վերջ դնել վեճին։
Առյուծ։ Այսօր փորձեք քիչ անհանգստանալ հարազատների համար, քանի որ պետք է մտածեք նաև սեփական խնդիրների ու կյանքի մասին։ Օրվա ընթացքում փորձեք ավարտին հասցնել բոլոր ծրագրված ու անավարտ գործերը։
Կույս: Այսօր փորձեք լուծել որոշ ֆինանսական խնդիրներ, որոնք արդեն վաղուց են իրենց լուծմանը սպասում։ Այսօր էներգիայով լեցուն կլինեք և կկարողանաք հաղթահարել խնդիրները, իսկ ընկերները կօգնեն այն հարցերում, որոնցից չեք կարողանա միայնակ գլուխ հանել։
Կշեռք: Դուք սիրում եք դրական փոփոխություններ, և ի ուրախություն ձեզ, այսօր օրը լցված կլինի նման փոփոխություններով։ Այսօր փորձեք զրուցել ընտանիքի անդամների ու հարազատների հետ և պատմել նրանց ձեր նախագծերի ու ծրագրերի մասին։ Նրանք կաջակցեն ձեզ։
Կարիճ: Այսօր ձանձրալի օր կունենաք։ Օրվա ընթացքում հետաքրքիր իրադարձություններ չեն կատարվի։ Փորձեք ինքներդ ձեզ համար հետաքրքրություն գտնել ու ինչ-որ գործով զբաղվել։ Սեփական ուժերով հիշարժան դարձրեք այս օրը։
Աղեղնավոր: Այսօր ձեր նպատակներից մեկն իրականություն կդառնա, սակայն պետք չէ չափից շատ ուրախանալ։ Բանն այն է, որ դեռ շատ պետք է աշխատեք, որպեսզի հասնեք ցանկալի արդյունքի։ Երեկոյան տոնեք փոքրիկ հաղթանակն ու պատրաստվեք նոր ձեռքբերումներ ունենալուն։
Այծեղջյուր: Այսօր պետք է ուշադրություն դարձնեք այն մարդկանց, որոնք շրջապատում են ձեզ։ Հնարավոր է, որ նրանց շարքերում այնպիսի մարդիկ լինեն, որոնք ցանկանում են վնասել ձեզ։ Փորձեք հեռու պահել նրանց և հաշվի մի առեք, թե ինչ են մտածում ուրիշները։
Ջրհոս: Այսօր ինչ-որ նոր հետաքրքրություն կունենաք։ Հնարավոր է, որ նախկինում նույնիսկ չէիք մտածել դրա մասին, իսկ այժմ դա կսկսի հետաքրքրել ձեզ։ Մոտ ապագայում ձեր կյանքը շատ ավելի հետաքրքիր կդառնա։
Ձկներ։ Այսօր որոշակի տարաձայնություններ կունենաք ձեր մտերիմներից մեկի հետ, սակայն պետք է ամեն բան անեք, որպեսզի դրանք արագորեն հարթվեն։ Եթե թույլ տաք, որ վեճը զարգացումներ ունենա, ապա հետագայում լուրջ խնդիրների կբախվեք։