Խոյ:           Այսօր պետք  է սկսեք զբաղվել ձեր անձնական կյանքով։ Հնարավոր է, որ վերջին շրջանում որոշ խնդիրներ եք ունեցել։ Այսօր պետք է անպայման լուծեք դրանք ու առաջ շարժվեք։ Մի վախեցեք ու մի կասկածեք։

 

Ցուլ:         Այսօր պետք է փորձեք գտնել ձեր տեղը։ Վերջին շրջանում բավականին ցրված եք ու չեք կարողանում կողմնորոշվել։ Այսօր պետք է հասկանաք, թե ինչ եք իրականում ցանկանում։ Փորձեք հանգստանալ ու մտածել։

 

Երկվորյակ:      Այսօր լավ ժամանակ կանցկացնեք ընկերների հետ ու նրանց օգնությամբ կկարողանաք որոշակի ձեռքբերումներ ունենալ։ Ուրախությունը հենց նրանց հետ կիսեք։ Օրվա վերջում փոքրիկ անակնկալ կստանաք։

    

Խեցգետին:          Այսօր կարիերայի հետագա զարգացումների համար հիանալի առաջարկ կստանաք, որը պետք չէ բաց թողնել։ Դուք ճիշտ ճանապարհին եք և հետ քաշվելու հնարավորություն չունեք։ Արեք այն, ինչ ամենից լավ եք կարողանում անել և ամեն բան կստացվի։

 

Առյուծ։      Այսօր կհասկանաք, որ շատ մոտ եք ձեր նպատակի իրականացմանը։ Սպասման պահերը չափազանց երկար կտևեն և հնարավոր է, որ տրամադրության անկում ունենաք։ Մի անհանգստացեք, քանի որ այսօր ամեն բան կհաջողվի։

 

Կույս:          Այսօր պետք է հավաքեք մտքերն ու սկսեք նոր ծրագրերի մասին մտածել։ Ապագայում ձեզ հաջողություններ են սպասվում, սակայն մինչև այդ պետք է քրտնաջան աշխատել։ Փորձեք հասկանալ, թե որ ուղղությամբ եք ցանկանում շարժվել։

 


Կշեռք:    Այսօր ուշադրության կենտրոնում կհայտնվեք։ Հնարավոր է, որ դա ձեզ դուր չգա, սակայն պետք է  փորձեք շատ սուր չարձագանքել։ Պարզապես թույլ տվեք, որ մարդիկ հիանան ձեզնով։       

 

Կարիճ:          Այսօր փորձեք հնարավորինս անկանխատեսելի լինել։ Արեք այն, ինչ նախկինում չեք արել, եղեք այնպիսին, ինչպիսին միշտ երազել եք լինել։ Այսօր այն օրն է, երբ ձեզ ամեն բան թույլատրված է։

 

Աղեղնավոր:     Այսօր ազատություն տվեք ձեր զգացմունքներին։ Դրանք չափից շատ են կուտակվել, իսկ դա կարող է վնասել ձեզ։ Ազատվեք բոլոր բացասական մտքերից ու փորձեք այսօր հանգստանալ։

 

Այծեղջյուր:           Այսօր շատ աշխատանք կունենաք։ Հնարավոր է, որ չկարողանաք գլուխ հանել։ Փորձեք մի մասը հաջորդ օրվան թողնել և այսօր որոշ ժամանակ հանգստանալ։ Դուք կարողանում եք արագ կողմնորոշվել և այսօր պետք է կարողանաք օգտագործել ձեր այդ կարողությունը։

 

Ջրհոս:        Այսօր ձեր ընկերներն օգնության կարիք կունենան։ Աջակցեք նրանց այնքան, որքան կարող եք և թույլ տվեք նրանց շնորհակալություն հայտնել։ Պետք չէ հրաժարվել նվերներից, պարզապես ընդունեք դրանք։

 

Ձկներ։      Այսօր հնարավորություն կունենաք հասնել ձեր բոլոր նպատակներին։ Օրվա ընթացքում պետք է հնարավորինս ուշադիր լինեք, քանի որ կարող եք սխալ որոշում կայացնել։ Հետևեք նաև այն մարդկանց, որոնք ձեզ շրջապատում են։

loading...