Հայ հիդրոմետից տեղեկացնում են, որ հուլիս ամսվա ընթացքում Հայաստանում կլինի մինչև 40 աստիճան ջերմաստիճան։ Ի՞նչ է նախատեսված ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, արդյո՞ք պետք է հայտարարվի հանգստյան օր, թե՝ ոչ։
Mypage.am-ը փորձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքից հասկանա, թե ինչ «օգուտ» կարող են ունենալ աշխատողները +40 աստիճան ջերմաստիճանից։ Շտապենք ձեզ տխրեցնել, և ասել, որ մեր օրենքում հանգստյան օր հայտարարելու վերաբերյալ ոչինչ ասված չէ։
Ահա թե ինչ է սահմանում աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը այս դեպքում։
«Աշխատանքային օրենսգրքի 153րդ հոդվածը սահմանում է, որ +40 աստիճանից բարձր և -10-ից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում կատարվող աշխատանքի դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել հատուկ ընդմիջում»։
Իմանանք օրենքը և պաշտպանենք ինքներս մեզ։
Նյութի աղբյուր՝ http://mypage.am/post/40-astichan-ardyo-q-petq-e-krchatvi-ashkhatanqayin-zhame8yy-kam-haytararvi-hangstyan-or-manramasner