Դիետան, որը ներկայացնում ենք, ներառում է բոլորին հասանելի բաղադրիչներ և կօգնի մեկ շաբաթվա ընթացքում կորցնել 5կգ:
Նախաճաշ
Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ կիտրոնի հյութի խառնուրդով սառը ջուր խմեք: Այն պետք է խմել դատարկ ստամոքսին՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու և նյութափոխանակությունը լավացնելու համար: Կերեք 2 խնձոր, 2 նարինջ կամ 1 մեծ թուրինջ՝ կիտրոնով ջուրը խմելուց կես ժամ հետո: Կարող եք նաև մեկ բուռ նուշ կամ կաղին ուտել: Կաղինը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են կանանց համար: Դրանք մաքրում են օրգանիզմն ազատ ռադիկալներից և լավացնում են նյութափոխանակությունը:
Լանչ
Այս դիետան թույլ է տալիս ուտել հավի ու հորթի միս՝ խաշած, այլ ոչ թե տապակած վիճակում, քանի որ այլապես ցանկալի արդյունքի չեք հասնի: Պետք է նաև խմել 1-2 բաժակ յոգուրտ:
Ընդմիջում
Ընդմիջման ժամանակ կարող եք թարմ աղցան ուտել՝ համեմված ձիթայուղով և միայն մեկ պտղունց աղով:
Ճաշ
Ճաշեք մինչև ժամը 6-ը: 2 ձու խաշեք և պատրաստեք վարունգի աղցան՝ համեմված ձիթայուղով և մեկ պտղունց աղով: ճաշից հետո ոչինչ մի կերեք: Կանաչ թեյ պատրաստեք, և խմեք քնելուց առաջ:
Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=60003&l=am
loading...