Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց պաշտոնյաների չծառայած որդիների մասին հրապարակումը, ինչն, իհարկե, արժանի թեմա էր քննարկելու համար: Սակայն այս ամենին զուգահեռ պետք է նշել, որ մեր երկրում բանակից ազատվում են ոչ միայն պաշտոնյաների ու մեծահարուստների տղաները, այլ նաև մեր շոու բիզնեսի մեծ ու փոքր «աստղերը»: Նայում ես, առողջ, տեսքով, ուժեղ տղաներ են, բայց արի ու տես՝ բանակում չեն ծառայել: Ուզում եմ մի համարձակ լրագրող էլ զանգի ա՛յս տղաներին ու իմանա՝ իսկ ի՞նչ հիմքով են նրանք բանակից ազատվել, ո՞րն է եղել նրանց առավելությունը, որ բանակ չեն գնացել, ու վերջապես, հայրենիքի ու ժողովրդի համար արված ո՞ր մի հերոսության դիմաց է ջրվել նրանց՝ երկու տարվա ծառայելու պարտականությունը: Ներկայացնում եմ Հայոց բանակում չծառայած հայտնիների անունները: Նաև ուզում եմ նշել, որ այս ցանկը շատ հեռու է ամբողջական կոչվելուց, քանի որ բանակում չծառայած հայ հայտնի տղամարդկանց շարքում իրականում հայկական շոու բիզնեսի 70% է.
Իսկ ահա այս դերասանները, որոնք թեև բանակում երբեք չեն ծառայել, սակայն չեն կարողացել իրենց զրկել գերագույն հաճույքից՝ հեռուստաէկրանին հրամանատար կամ կարգին զինվոր խաղալու դեր ստանձնելով.