Խոյ:  Այսօր սիրով ու ռոմանտիկայով լցված օր կունենաք։ Օրվա ընթացքում ջերմությամբ շրջապատված կլինեք, ինչն էլ կբարձրացնի տրամադրությունը։ Այսօր հետաքրքիր ու սիրառատ օր է սպասվում։

   

Ցուլ:       Այսօր ինչ-որ իրադարձություն կպատահի, որը դուր չի գա ձեզ ու կփչացնի տրամադրությունը։ Այսօր պետք է դուրս գաք հարմարավետության շրջանից ու նորություններ փորձեք, միայն այդ դեպքում կկարողանաք բավականություն ստանալ այս օրից։

 

Երկվորյակ:     Այսօր ուրախ ու դրական օր կլինի։ Օրը լի կլինի տարատեսակ արկածներով, որոնք շատ դուր կգան ձեզ։ Այսօր կկարողանաք ինքնաարտահայտվել, ինչն էլ մեծ բավականություն կպատճառի ձեզ։

 

Խեցգետին:      Այսօր պետք է վերագնահատեք որոշ մարդկանց հետ հարաբերությունները։ Հնարավոր է, որ ոմանց ավելի մեծ ուշադրություն եք դարձնում, քան անհրաժեշտ է։ Դա կարող է բացասական հետևանքներ ունենալ ձեզ համար, այնպես որ վերաբերվեք մարդկանց այնպես, ինչպես նրանք են ձեզ վերաբերվում։

 

Առյուծ։        Վերջին շրջանում չափազանց շատ ժամանակ եք վատնում ինչ-որ գործ ավարտելու համար։ Այսօր պետք է վերջնականապես ավարտեք սկսածն ու այլևս ժամանակ չտրամադրեք դրան։ Սկսեք ավելի կարևոր գործերով զբաղվել։

 

Կույս:           Այսօր պետք է բաց պահեք ձեր սիրտը, քանի որ կարող եք սիրահարվել։ Հնարավոր է, որ ձեր սերն անպատասխան լինի, սակայն պետք չէ հուսահատվել։ Պարզապես պահեք ձեր ներսում այդ զգացմունքն ու թույլ տվեք, որ այն երջանկացնի ձեզ։

 


Կշեռք:      Այսօր  փոքրիկ դժվարություն կունենաք, որից պետք է միայնակ գլուխ հանեք։ Ոչ մի դեպքում օգնություն մի փնտրեք, քանի որ դժվարությունները միայնակ հաղթահարելու դեպքում միայն կկարողանաք ինչ-որ ձեռքբերումներ ունենալ։

 

Կարիճ:       Այսօր սառը կդատեք և ցանկացած իրավիճակում հանգստություն կպահպանեք։ Սակայն փորձեք ընկերների հանդեպ սառնություն չցուցաբերել, քանի որ դա կարող է վիրավորել նրանց։ Փորձեք հավասարակշռված դատել։ 

 

Աղեղնավոր:       Այսօր կանխատեսելի օր կլինի։ Հնարավոր է, որ այն նաև ձանձրալի լինի, այդ պատճառով էլ փորձեք անկանխատեսելի ու չծրագրված գործողություններ անել։ Փորձեք ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել կամ մեկնել հանգստի։

 

Այծեղջյուր:        Այսօր ստիպված կլինեք աշխատանքի կամ տան հետ կապված ինչ-որ խնդիրներ լուծել։ Դա, իհարկե, ձեզ դուր չի գա, սակայն պետք է փորձեք հնարավորինս արագ լուխել առաջացած բոլոր խնդիրները։ Օրվա վերջում հետաքրքիր ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։

    

Ջրհոս:         Այսօր պետք է ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչ կատարվում է ձեր շուրջը։ Դա կօգնի հասկանալ, թե ինչպիսի մարդիկ են շրջապատում ձեզ։ Փորձեք խուսափել երկերեսանի մարդկանցից, նույնիսկ, եթե նրանք ժպտում են ձեզ։

 

Ձկներ։      Այսօր նորություն կլսեք, որը կբարձրացնի տրամադրությունը։ Այդ նորությանը շատ երկար եք սպասել և այժմ կարող եք ուրախանալ։ Երեկոյան տրամադրության անկում կլինի, սակայն մտահոգվելու կարիք չկա։ Օրը բավականին դրական կլինի։

loading...