Ունենալ սեփական ոճը և լինել նորաձև. սա կարևոր է յուրաքանչյուր աղջկա համար։ Նորաձևության գերին դառնալ պետք չէ, սակայն սեզոնի թրենդներն ու հակաթրենդներին հետևելն օգտակար է աղջիկներին` դրանք սեփական ոճով ներկայացնելու համար։

 

Tert.am Life–ը ոճաբան Մադոննա Հարությունյանի հետ խոսել է սեզոնի գլխավոր հակաթրենդների մասին և տվել խորհուրդներ` թրենդային լինելու համար.

 

Բարձր սնիքերներ

 

Եթե, ի սկզբանե, այս մոդելը ստեղծվել է աղջիկներն ավելի բարձրահասակ ցույց տալու համար, ապա այն չի ծառայում իր նպատակին: Դրանք տեսողականորեն հակաէսթետիկ տպավորություն են թողնում։

 

 

Նույն գույնի պայուսակ և կոշիկ

 

Սա վաղուց այլևս նորաձև չէ։ Խորհուրդ կտամ պայուսակը համադրել հագուստի կամ աքսեսուարների հետ։ Եթե չեք կարողանում հրաժարվել նույն գույնի պայուսակ և կոշիկ ընտրելուց, առաջարկում եմ, գոնե, ընտրել մի գույնի տարբեր երանգներ։

 

 

Ցածր գոտկատեղով, փայլուն քարիկներով ջինսեր

 

Մի քանի տարի է` խանութներում տեսնում ենք mom's jeans կոչվող տաբատները: Սա 90-ականներից ոգեշնչված շատ հարմար և նորաձև տարբերակ է։

 

Եթե դեռ ունեք ցածր գոտկատեղով ջինսեր և չեք կարողանում բաժանվել դրանցից, առաջարկում եմ կտրել և դարձնել ծովափնյա շորտեր։

 

Ինչ վերաբերում է քարիկներին` դրանց փոխարինելու են եկել ծաղկային ասեղնագործությունները։

 

 

 

Մազերի շերտավոր երանգավորում

 

Մինչև հիմա կարելի է հանդիպել կանանց` հատիկ–հատիկ գունաբացած մազերով։ Այն տեսողական առումով մեծացնում է տարիքը և հնաոճ է։ Մազերի գունաբացման նորաոճ տարբերականերն ավելի մոտ են բնականին։ Օրինակ` «սթրոբինգը» կամ «բալայաժը» ավելի գեղեցիկ են ընդգծում դիմագծերը։

 


Նյութի աղբյուր՝  http://life.tert.am/am/news/2017/07/05/madonna/41287

loading...