Խոյ:     Վերջին շրջանում ձեր կյանքը բավականին լարված է եղել, այդ պատճառով էլ այսօր պետք է մի կողմ դնեք լարվածությունն ու փորձեք հանգստանալ։ Օրվա ընթացքում մի մտածեք աշխատանքի ու խնդիրների մասին, պարզապես վայելեք ձեր ազատ ժամանակը։

 

Ցուլ:        Այսօր պետք է ձերբազատվեք վախերից։ Դեմ գնացեք սեփական վախերին ու թույլ մի տվեք, որ դրանք հաղթեն ձեզ։ Հնարավոր է, որ վերջին շրջանում շատ եք աշխատել և այժմ գերհոգնած եք։ Ինքներդ ձեզ արձակուրդ տվեք։

 

Երկվորյակ:    Այսօր սիրով ու ռոմանտիկայով լի օր կունենաք։ Հնարավոր է, որ հանդիպեք այնպիսի մարդու, ով կկարողանա գրավել ձեր սիրտը։ Դեմ մի գնացեք ձեր զգացմունքներին ու ազատություն տվեք դրանց։

  

Խեցգետին:      Այսօր ինչ-որ մեկը ձեզ մարտահրավեր կնետի, որը ստիպված կլինեք ընդունել։ Փորձեք լարվածություն չստեղծել ու խնդիրն առանց բախումների լուծել։ Հնարավոր է, որ օրվա վերջում առողջության հետ խնդիրներ ունենաք։

 

Առյուծ։         Այսօր բավականին տարօրինակ օր կունենաք։ Օրվա ընթացքում չեք կողմնորոշվի ու չեք կարողանա ճիշտ որոշում կայացնել։ Հնարավոր է, որ կորցնեք ձեր հեղինակությունը։

 

Կույս:      Այսօր ինքներդ ձեզ անզոր կզգաք։ Հնարավոր է, որ դա ներքին ներդաշնակության բացակայության հետ է կապված։ Օրվա ընթացքում տրամադրության կտրուկ անկումներ կունենաք, որոնք ոչ մի կերպ չեք կարողանա բացատրել։

      


Կշեռք:       Այսօր լավ օր է ստեղծագործելու համար։ Նույնիսկ, եթե առանձնահատուկ տաղանդներ չունեք, այնուամենայնիվ, փորձեք արվեստի միջոցով արտահայտել ձեր մտքերը։ Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը ծաղրի ձեր արվեստը։

 

Կարիճ:       Այսօր պետք է ամեն բան ինքնահոսի թողնեք։ Թույլ տվեք, որ օրն իր հունով ընթանա, հակառակ դեպքում կարող եք սխալներ թույլ տալ։ Այսօր պարզապես կողքից հետևեք օրվա իրադարձություններին։

 

Աղեղնավոր:    Այսօր ոչ մի կերպ չեք կարողանա կառավարել ձեր կյանքը։ Ամեն բան հսկողությունից դուրս կա և ոչինչ անել չեք կարողանա։ Փորձեք խուճապի չմատնվել և սառը դատել։ Միայն այդ դեպքում կկարողանաք լուծել խնդիրը։    

 

Այծեղջյուր:          Այսօր ոչ մի կերպ չեք կարողանա ինչ-որ կարևոր որոշում կայացնել։ Եթե ինչ-որ բան անել չի ստացվում, ապա փոքրիկ դադար վերցրեք ու կրկին փորձեք։ Հնարավոր է, որ երեկոյան կարողանաք հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ ձեզ։ 

 

Ջրհոս:         Այսօր չափազանց ստեղծարար կլինեք ու բոլոր խնդիրներին օրիգինալ լուծումներ կտաք։ Մարդկանց կգրավի ձեր աշխատաոճն ու դուք ուշադրության կենտրոնում կհայտնվեք։ Փորձեք բաց չթողնել այդ հնարավորությունը։

 

Ձկներ։      Վերջին շրջանում չափից շատ աշխատանք ունեք և այսօր ևս անելու շատ բան կա, սակայն օրվա ընթացքում պետք է նաև ժամանակ գտնեք ու հանգստանաք։ Եթե չեք ցանկանում կորցնել աշխատունակությունն ու սթրեսի ենթարկվել, ապա այսօր խուսափել լարվածությունից։

loading...