Խոյ:      Այսօր չափազանց ինքնավստահ կլինեք, ինչն էլ կօգնի որոշակի հաջողությունների հասնել։ Փորձեք չկորցնել այդ ինքնավստահությունը, քանի որ այն ապագայում կարող է շատ պետք գալ ձեզ։

 

Ցուլ:        Մտերիմները չափից շատ ազդեցություն ունեն ձեզ վրա։ Դուք անկախանալու կարիք ունեք։ Փորձեք ինքներդ կայացնել ձեր որոշումներն ու ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ ձեր փոխարեն ուրիշները որոշեն։

 

Երկվորյակ:    Այսօր պետք է շատ ակտիվ լինեք։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում աչի ընկնելու կարիք ունենաք, այնպես որ համեստություն անելու ժամանակը չէ։ Ազատ ու անկաշկանդ եղեք։

  

Խեցգետին:       Այսօր բազմաթիվ խնդիրներ կունենաք, որոնք պետք է միայնակ լուծեք։ Օրվա ընթացքում դժվարություններ կլինեն, սակայն օրվա վերջում կկարողանաք դրանք հաղթահարել։ Երեկոյան հաճելի ժամանակ կանցկացնեք։

 

Առյուծ։        Այսօր ձեր երջանիկ օրն է, սակայն առավոտյան ստիպված կլինեք մի փոքր աշխատել։ Օրվա ընթացքում հետաքրքիր ժամանակ կանցկացնեք, սակայն հնարավոր են տրամադրության անկումներ։ Այսօր դրական օր կլինի, եթե ամեն ինչ սրտին շատ մոտ չընդունեք։  

 

Կույս:      Այսօր ձեզ շրջապատող մարդիկ բավականին տհաճ կլինեն ձեզ համար։ Փորձեք դիմանալ, քանի որ այսօր վիճելու կարիք չկա։ Թույլ տվեք, որ օրն իր հունով ընթանա և մի խառնվեք դրան։

 


Կշեռք:  Այսօր ինչ-որ կոնկրետ նպատակ կունենաք, սակայն դա այն չէ, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Փորձեք հասկանալ, թե իրականում ինչ է ձեզ հարկավոր և միայն այդ դեպքում փորձեք իրականություն դարձնել դա։ Օրվա ընթացքում փոքրիկ անակնկալ կունենաք։      

 

Կարիճ:        Այսօր պետք է զբաղվեք միայն ձեր գործերով։ Ոչ մի դեպքում մի միջամտեք այլ մարդկանց կյանքին և արեք հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք էլ ձեր կյանքին չմիջամտեն։ Փորձեք հանգիստ օր անցկացնել։

 

Աղեղնավոր:    Այսօր օրը երեխաներին նվիրված կլինի։ Եթե նույնիսկ սեփական երեխաներ չունեք, այնուամենայնիվ նրանց հետ առնչություն կունենաք։ Փորձեք փոքրիկներին ինչ-որ նոր բան սովորեցնել։ Դա նաև դրական ազդեցություն կունենա ձեր ինքնագնահատականի վրա։

 

Այծեղջյուր:     Այսօր ինքնավստահ կլինեք, սակայն պետք չէ սեփական ուժերը գերագնահատել։ Փորձեք սառը դատել ու հասկացեք, թե ինչի եք ընդունակ։ Հնարավոր է, որ այսօր փոքրիկ անհաջողություն ունենաք։

      

Ջրհոս:         Այսօր տխուր օր կլինի։ Հնարավոր է, որ վատ լուրեր լսեք կամ պարզապես վատ տրամադրություն ունենաք։ Փորձեք ինչ-որ հետաքրքիր գործով զբաղվել, քանի որ հակառակ դեպքում օրն անհաջող կլինի։

 

Ձկներ։      Այսօր ինչ-որ նոր բան գնելու կարիք կունենաք։ Հնարավոր է, որ նոր տեխնիկայի կարիք լինի, սակայն մի շտապեք հինը դեն նետել։ Երեկոյան ընկերներին հանդիպելու և լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի։

loading...