Խոյ:     Այսօր միայնակ մնալու և մտածելու օր է։ Պետք է սկսեք մտածել ձեր ապագայի մասին, քանի որ վերջին շրջանում ինչ-որ բան բաց եք թողնում տեսադաշտից և խառնաշփոթ է ստեղծվում։ Փորձեք ավելի շատ ուշադրություն դարձնել սիրելի մարդուն, քանի որ նա ձեր կարիքն ունի։

  

Ցուլ:     Այսօր պետք է ուշադրություն դարձնեք բոլոր մանրուքներին։ Ձեր կյանքում որոշակի խնդիրներ կան, որոնք շտապ լուծման կարիք ունեն։ Ուշադիր եղեք և հնարավոր է, որ կարողանաք նկատել այն, ինչ նախկինում չէիք տեսնում։

  

Երկվորյակ:     Այսօր հիանալի օր է երեկույթների գնալու համար։ Հնարավոր է, որ վերջերս շատ եք աշխատել և այժմ հոգնած եք։ Այսօր փորձեք լիցքաթափվել, ընկերների հետ ինչ-որ հետաքրքիր վայր այցելել։

 

Խեցգետին:       Այսօր բավականին տարօրինակ օր կունենաք։ Օրվա առաջին կեսը ձանձրալի կլինի, իսկ երեկոյան փոքրիկ վեճ կունենաք սիրելի մարդու հետ։Հնարավոր է, որ ձեր հարաբերությունները որոշակի դադարի կարիք ունեն։ Օրվա ընթացքում հիմնականում հետագա ծրագրերի մասին կմտածեք։

 

Առյուծ։         Այսօր այն մարդիկ, որոնք ձեզ դուր են գալիս, կնյարդայնացնեն ձեզ։ Հնարավոր է, որ դա կապված է չափից շատ շփման հետ։ Դուք ամեն օր տեսնում եք նրանց և արդեն հոգնել եք նույն միջավայրից։ Այսօր փորձեք ինչ-որ բան փոխել ու նոր մարդկանց հետ ծանոթանալ։

 

Կույս:       Այսօր փորձեք շրջապատի մարդկանց հետ հարթել բոլոր հարաբերությունները։ Հնարավոր է, որ ձեր մտերիմներից մեկի հետ ինչ-որ խնդիր եք ունեցել, սակայն այսօր պետք է ամեն բան անցյալում թողնեք ու առաջ շարժվեք։


Կշեռք:   Այսօր փորձեք հանգիստ թողնել ձեզ շրջապատող մարդկանց։ Վերջին շրջանում մեծ ճնշում եք գործադրում նրանց վրա ու ստիպում լինել այնպիսին, ինչպիսին նրանք չեն ցանկանում լինել։ Այսօր միայն սեփական խնդիրների մասին մտածեք ու միայն դրանցով զբաղվեք։

 

Կարիճ:         Այսօր վերլուծական միտք կունենաք։ Ցանկացած իրավիճակում ձեր դատողությունները կանեք ու կզարմացնեք շրջապատի մարդկանց։ Այսօր պետք է բաց չթողնեք աչքի ընկնելու հնարավորությունը։ Շուտով ձեզ նոր ծանոթներ պետք կգան։

 

Աղեղնավոր:    Այսօր ուշադրության պակաս կզգաք։ Պետք չէ միանգամից լարվել ու ստիպել շրջապատի մարդկանց ուշադրություն դարձնել ձեզ։ Հնարավոր է, որ նրանք որոշակի խնդիրներ ունեն։ Փորձեք ինչ-որ հետաքրքիր գործով զբաղվել ու անիմաստ ժամանակ չվատնել։

 

Այծեղջյուր:      Այսօր լիցքաթափվելու կարիք կունենաք։ Հնարավոր է, որ վերջին շրջանում շատ եք աշխատել և այժմ դադարի կարիք ունեք։ Արեք այն, ինչի մասին երկար ժամանակ է մտածում էիք։ Սա լավ օր է նոր ծանոթություններ հաստատելու համար։     

 

Ջրհոս:          Այսօր ձանձրալի օր կունենաք։ Ստիպված կլինեք ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կուտակված բոլոր գործերը։ Հնարավոր է, որ այլևս ոչնչի ժամանակ այսօր չունենաք։ Օրվա վերջում փորեք հանգստանալ։

 

Ձկներ։      Այսօր ծանր աշխատանք կունենաք, որը պետք է միայնակ անեք։ Հնարավոր է, որ դա լուրջ ազդեցություն ունենա ձեր հետագա կյանքին։ Ուշադիր եղեք ու փորձեք ոչ մի մանրուք բաց չթողնել։

loading...