ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը զերծ չի լինի դժվարություններից, սակայն առողջ բանականության և հույզերը կառավարելու շնորհիվ կկարողանաք հաղթահարել դրանք: Հաջող կլինեն փորձարկումներն ու նորամուծությունները, հեշտությամբ կհրաժարվեք անցանկալի սովորույթներից:

Զրուցելու շատ բան կունենաք ընկերների հետ, շփումները կստացվեն նաև նոր ծանոթների հետ: Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ, որոնք լուրջ հարաբերությունների սկիզբ կդառնան: Կենսունակությունը բարձր կլինի, կարող եք չվախենալ հիվանդանալուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դժվար թե կարողանաք խուսափել խնդիրներից, սակայն հավանաբար կկարողանաք դրանց համար արագ լուծում գտնել: Գիտելիքներն ու տաղանդները կիրառելու ոլորտ կգտնեք:

Կկարողանաք արագ կյանքի կոչել նոր գաղափարները: Ձեռքերը ծալած չեք նստի ու ձանձրանալու առիթ չեք ունենա. ուրախանալու ու ժամանակը լավ անցկացնելու հնարավորություններ կստեղծվեն: Լավ նորություններ կստանաք հեռվից, կհանդիպեք մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ հաջող օր է: Ձեր և շրջապատի համար լավ բաներ անելու հնարավորություն կունենաք և այն ձեռքից բաց չեք թողնի: Մտածեք ապագայի մասին ու երկարատև պլաններ մշակեք. այսօր դա ձեզ մոտ շատ լավ կստացվի:

Վատ օր չէ նոր ծանոթությունների համար. կհանդիպեք հետաքրքիր մարդկանց, նրանց վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթություններն ու սերն առաջին հայացքից: Վստահեք ներքին ձայնին. շփման ու հարաբերությունների ընտրության հարցում այն ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է նրանց համար, ովքեր իրենց առջև մեծ թվով նպատակներ են դրել. հավանական է, որ կարողանաք իրականացնել դրանք: Համախոհների հետ կարող եք քննարկել կարևոր հարցեր, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեր կարծիքը հաշվի կառնեն, վեճերի առիթ չի լինի: Հնարավոր են հաճելի անակնկալներ:

Ինտուիցիան թույլ կտա լավ բաշխել ֆինանսները, ճիշտ որոշումներ ընդունել ունեցվածքի հետ կապված հարցերում: Հնարավոր են հաջող գնումներ, երազանքների իրը ձեռք բերելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է ընկերների ու մտերիմների հետ շփման և բոլորի համար կաևոր հարցերի քննարկման համար: Հեշտ կլինի փոխհամաձայնության գալը. եթե նույնիսկ տարակարծություններ լինեն, դրանք կոնֆլիկտի չեն վերածվի: Օրվա կեսին հնարավոր են կարևոր նորություններ, չեն բացառվում նաև մարդկանց հետ հանդիպումները, որոնց երկար ժամանակ չեք տեսել:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, տնից հեռու կկարողանաք շահավետ գնումներ կատարել: Օրը հարմար է անսովոր, ինքնատիպ իրեր ձեռք բերելու համար. դրանք ձեզ երկար կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվար օր է, հատկապես ֆինանսական տեսանկյունից: Աշխատեք կրճատել ծախսերը, հետ կանգնել չպլանավորված գնումներից: Ցանկալի չէ լուծել ունեցվածքի հետ կապված հարցերը և նույնիսկ այդ մասին խոսակցություններից հարկ է խուսափել: Հնարավոր է տհաճ մարդկանց հետ շփվելու անհրաժեշտություն առաջանա. շատ ջանքեր կներդնեք կոնֆլիկտից խուսափելու համար:

Ցանկալի չէ մարդաշատ միջոցառումներին մասնակցությունը. այնտեղ ձեզ լավ չեք զգա, բացի այդ, հավանականություն կա, որ անհարմար վիճակում կհայտնվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը մանրուքների հանդեպ ուշադրություն ու զգուշություն է պահանջում. սխալներ գործելու հավանականություն կա, որի համար հետագայում ստիպված կլինեք զղջալ: Որոշումներ ընդունելիս մի շտապեք, խուսափեք չմտածված քայլերից: Լավ է լսեք համախոհներին ու հին ծանոթներին, որոնց փորձը հավատ է ներշնչում:

Օրվա երկրորդ կեսին կարող եք հույսը դնել աստղերի աջակցության վրա: Կհաջողեք կարևոր գործերում, կկարողանաք արագ լուծել լուրջ հարցերը: Հնարավոր են հաճելի նորություններ՝ կապված մոտ հարազատների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հուզական դաշտն անկայուն կլինի, հնարավոր է անհանգստություն դատարկ բաներից: Համբերատար եղեք մտերիմների հետ. պահպանեք լավ հարաբերությունները, խուսափեք վեճերից, որոնցից հետո դժվար կլինի հաշտվելը:

Առավել դժվար կլինի երիտասարդների ու երեխաների հետ լեզու գտնելը. նրանց անմիջականությունը կհանի ձեզ հավասարակշռությունից: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի առաջինից, ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է և հարմար է բազմազան զբաղմունքների համար: Լուրջ տրամադրված կլինեք, կաշխատեք ամեն ինչ կանխատեսել ու հաշվի առնել: Գործերում կարգուկանոն հաստատելու, ապագայի պլաններում կողմնորոշվելու հնարավորություն կունենաք: Կարևոր տեղեկատվություն կստանաք, որն օգտագործելու դեպքում խոշոր շահույթ կունենաք:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի ձեզ, հետագայում կտեսնեք, որ անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել նրանց օգնությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք. այսօր պետք չէ ռիսկի գնալ, եթե նույնիսկ այն արդարացված է թվում: Մի սավառնեք ամպերի մեջ, իրական պլաններ մշակեք, որոնք կկարողանաք կյանքի կոչել: Դրսից սպասվող նորությունները կուշանան, ինչն էլ կվշտացնի ձեզ:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, շատ ժամանակ կանցկացնեք ճանապարհին, որը ձանձրալի ու հոգնեցուցիչ կլինի: Փոխարենը տանը հաճելի անակնկալներ ու նվերներ կսպասեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգստության բազում պատճառներ կլինեն, սակայն կկարողանաք խուսափել սխալներից, և օրը հաջող կդասավորվի: Հնարավոր են անախորժ միջադեպեր, թույլ մի տվեք դրանց փչացնել տրամադրությունը: Դժվար պահերին օգնության կհասնի հումորի զգացումը:

Օրը հարմար է հանգստի, ընկերների ու հոգեհարազատ մարդկանց հետ շփման համար: Լուրջ գործերով զբաղվելու փոխարեն լավ է զվարճանալ: Պետք չէ լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ օր է ընտանեկան գործերի համար: Տունը կարգի բերելուց և այն հարմարավետ դարձնելուց մեծ հաճույք կստանաք: Կարող եք կահույք և ինտերիերի համար անհրաժեշտ այլ իրեր ձեռք բերել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաճելի հանդիպումներ, չեն բացառվում ծանոթությունները, որոնք հիանալի ընկերության ու սիրային հարաբերությունների սկիզբ կարող են դառնալ: Կյանքում հաճելի փոփոխություններ մտցնելու, ընթացիկ գործերից հեռանալու, մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

loading...