Խոյ: Այսօր ձեր երկրորդ կեսի հետ շատ տարաձայնություններ կունենաք։ Վեճերից խուսափել չի ստացվի։ Հնարավոր է, որ դուք հասկանաք, որ արդեն բաժանվելու ժամանակն է և ձեր հարաբերությունները փրկել այլևս չի հաջողվի։ Եթե զույգ չունեք, ապա այսօր հաճելի ժամանակ կանցկացնեք ու նոր մարդկանց հետ կծանոթանաք։

      

Ցուլ:       Այսօր ջերմ հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ։ Նա նույնպես ջերմությամբ կպատասխանի ձեզ և կանի ամեն բան, որպեսզի ուրախացնի ձեզ։ Եթե զույգ չունեք, ապա այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հետաքրքիր հարաբերություններ կունենաք։

 

Երկվորյակ:     Այսօր նոր հարաբերություններ սկսելու հնարավորություն կունենաք։ Ցանկության դեպքում դրանք կարող են ամուր և երկարատև լինել։ Եթե արդեն գտել եք ձեր երկրորդ կեսին, ապա կկարողանաք հետաքրքիր ժամանակ անցկացնել միասին։

 

Խեցգետին:        Այսօր հիասթափություններով լի օր կունենաք։ Հնարավոր է, որ ստիպված եք ինչ-որ մարդկանց հետ շփվել, որոնք տհաճ են ձեզ համար։ Այսօր լուրջ տարաձայնություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր ծանոթություններով ու սիրախաղով լի օր կլինի։

 

Առյուծ։           Այսօր նոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, սակայն ոչ բոլոր ծանոթությունները հաջող կլինեն։ Փորձեք ավելի զգույշ լինել չվստահել մարդկանց։ Օրվա վերջում կհասկանաք, որ ինչ-որ բան եք կորցրել։

 

Կույս:         Այսօր բարդ հարաբերություններ կունենաք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե զույգ ունեք, ապա բազմաթիվ վեճեր կլինեն, իսկ եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր կմերժվեք բոլոր այն մարդկանց կողմից, ում հետ կցանկանաք ծանոթանալ։


Կշեռք:    Այսօր ամեն բան հաջող կանցնի։ Ձեր երկրորդ կեսը կհպարտանա ձեզնով և ուրախ կլինի, որ հենց դուք եք նրա կողքին։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք ու կկարողանաք օգտագործել դա։

 

Կարիճ:        Այսօր փոխադարձ հարգանքով ու ներդաշնակությամբ լի օր կլինի։ Օրվա ընթացքում ամեն բան կանեք, որպեսզի ուրախացնեք ձեր երկրորդ կեսին և նա ձեզ նույնությամբ կպատասխանի։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր լարված հարաբերություններ կունենաք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։

 

Աղեղնավոր:      Այսօր վեճեր ու տարաձայնություններ կունենաք ձեր սիրելիի հետ։ Հնարավոր է՝ նաև բաժանման մասին մտածեք։ Եթե զույգ չունեք, ապա այսօր պետք է որքան հնարավոր է շատ ուշադրություն գրավեք։ Այսօր կպարզեք, որ ձեր ընկերներից մեկն անտարբեր չէ ձեր նկատմամբ։

 

Այծեղջյուր:       Այսօր չափազանց գրավիչ կլինեք ու կկարողանաք գայթակղել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Ցանկության դեպքում կկարողանաք նաև հարաբերություններ սկսել։ Եթե արդեն զույգ ունեք, ապա այսօր օրը միասին անցկացրեք ու փորձեք ավելի մտերմանալ։

 

Ջրհոս:            Այսօր կսիրահարվեք։ Ինչ-որ մեկը կգրավի ձեր ուշադրությունը և այլևս չեք կարողանա մոռանալ նրան։ Եթե զույգ ունեք, ապա փորձեք ամբողջ ուշադրությունը ձեր երկրորդ կեսի կողմն ուղղել ու չմտածել այլ մարդկանց մասին։

 

Ձկներ։      Այսօր ձեր երկրորդ կեսն անակնկալ կմատուցի ու կզարմացի ձեզ։ Օրվա ընթացքում կհասկանաք, որ նա հենց այն մարդն է, ով պետք է ձեր կողքին լինի։ Եթե զույգ չունեք, ապա այսօր չեք կարողանա կողմնորոշվել։ Հնարավոր են շատ ծանոթություններ, սակայն պետք չէ բոլորին վստահել, զգույշ եղեք։

loading...