Սա կարող է հնչել որպես անսովոր ֆետիշ, բայց, գինեկոլոգների խոսքերով, մի շատ արդյունավետ մեթոդ կա վագինալ միկոզի (վագինալ վարակի տեսակ) դեմ։ Սեքսից հետո կանայք, որոնք հակված են սնկային հիվանդությունների, պետք է օգտագործեն մի հասարակ իր՝ ֆեն, որով չորացնում են մազերը։ Այս հիրավի «ադամանդե» խորհրդի հեղինակը ամերիկացի գինեկոլոգ Ալիս Դվեկն է։ Նա իր գրքում պնդում է․ «Երբ զուգընկերոջ հետ սեքս եք անում, ամենատարբեր բակտերիաներ եք փոխանակում։ Նրանք իրենց լավ են զգում տաք միջավայրում, որն ապահովում է հեշտոցը»։ Իհարկե, սեքսը միշտ չի, որ հեշտոցային վարակի է հանգեցնում․ «Սովորաբար մեր իմունային համակարգը պատրաստ է դրան և պայքարում է մեր առողջության համար։ Բայց յուրաքանչյուրը, ով հակված է վագինալ վարակյի, պետք է փորձի կանխարգելել դա՝ զինվելով թեկուզև սովորական տնային ֆենով, որքան էլ որ դա տարօրինակ հնչի»,- բացատրում է Ալիսը։

Կինը չպաշտպանված սեռական ակտից հետո պետք է նախ հեշտոցը լվանա տաք ջրով, ապա օգտագործի ֆենի սառն օդը, որ չորացնի հեշտոցը։ Բացի դրանից, օգտադործեք թղթե անձեռոցիկ։ Բայց զգույշ եղեք, որ շատ չչորացնեք հեշտոցը․ դա կարող է խախտել նրա բակտերիական հավասարակշռությունը։ Հեշտոցի ներքին մասը պետք է միշտ խոնավ լինի։ Սեքսից հետո միշտ չէ, որ անհրաժեշտ է հեշտոցը չորացնել։ Բայց եթե դուք հակված եք վագինալ վարակների կամ սեքսի ժամանակ պահպանակ չեք օգտագործում, արժե այս մեթոդն օգտագործել թեկուզ մեկ անգամ։

loading...