Բաղադրությունը՝

Ձու-3 հատ

Շաքարի փոշի-7 գրամ

Սերուցքային կարագ (սենյակային ջերմաստիճանի)-100 գրամ

Սև շոկոլադ-100 գրամ

Կոնյակ-1 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը՝

Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել: Սպիտակուցը լցնել տարրայի մեջ ու լավ հարել, այնքան մինչև սպիտակ զանգվածի վերածվի, այնուհետ ավելացնել շաքարի փոշին ու շարունակել հարել:

Կաթսային մեջ ջուր լցնել դնել գազօջախին, որպեսզի եռա: Շոկոլադը դնել երկաթյա տարրայի մեջ ու թողնել գոլորշու վրա այնքան մինչև հալվի:

Կարագն ու դեղնուցը լավ հարել՝ ստանալով միասեռ զանգված: Այնուհետ ավելացնել կոնյակն ու շոկոլադը:

Ստացված զանգվածին ավելացնել սպիտակուցից ու շաքարի փոշուց ստացված զանգվածն ո շարունակել լավ խառնել: Այնուհետ լցնել պաղպաղակի տարրաների մեջ ու 2 ժամ թողնել սառցախցիկում:

Մատուցելիս զարդարել քերած ընկույզով:

Բարի ախորժակ:

 

Աղբյուրը՝ http://life.panorama.am/hy/news/2015/07/18/shock-manzhe/188395

loading...