Գեղեցիկ և գրավիչ կուրծք ունենալու համար պարտադիր չէ դիմել վիրահատական միջամտությունների: Ցանկալի էֆեկտին հասնելու համար հարկավոր է կատարել մի քանի պարզագույն վարժություններ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 պարզ վարժություն գեղեցիկ և գրավիչ կուրծք ունենալու համար:
Վարժություն 1
Ձեռքը բռունցքի մեջ հավաքեք և դրեք կզակի տակ: Բռունցքով սեղմեք 5 վայրկյան, ապա հանգստացեք ևս 5 վայրկյան: Կրկնեք սա 2-3 անգամ:
Վարժություն 2
Միացրեք ձեր ձեռքերը կրծքավանդակի մոտ: Մեջքն ուղիղ պահելով՝ ամուր իրար սեղմեք ձեռքերը:
Վարժություն 3
Հատակից հրումներ կատարեք 3 անգամ, ամեն անգամ՝ 12-15 հրում:
Վարժություն 4
Պառկեք փորի վրա, ծալեք ոտքերը և բռնեք ձեռքերով, այս դիրքով մնացեք 20 վայրկյան, կրկնեք վարժությունը 3 անգամ:
Վարժություն 5
Կանգնեք պատից կես մետր հեռավորության վրա, պարզեք ձեր ձեռքերը առաջ և բռունցքներով սեղմեք պատին: Սեղմեք 20 վայրկյան, ապա հանգստացեք 10 վայրկյան: Կրկնեք 3 անգամ:
Նյութի աղբյուր՝ Blognews