Ձմերուկ։ Գրեթե անհնար է գտնել գոնե մեկ մարդու, ով չի սիրում այս հատապտուղը։ Բոլորիս հետ էլ պատահել է, երբ մեծ քանակությամբ ձմերուկներից փորձել ենք ընտրել լավագույնն ու երբեմն ստացվել է, երբեմն էլ՝ ոչ։

Իրականում լավ ձմերուկ ընտրելն այդքան էլ բարդ չէ։

Ստորև ներկայացնում ենք մի քանի հեշտ մեթոդ.

Ըստ հողի հետքի

Դեղին կամ հողի հետքն այն տեղն է, որ մասով ձմերուկը կպած է եղել հողին։ Հասուն պտղի այդ մասը պետք է մուգ դեղին, նույնիսկ նարնջագույնին մոտ դեղին լինի։

Ըստ «մեղուների սարդոստայնի»

Այս ոչ այնքան գեղեցիկ, շագանակագույն հետքերը խոսում են այն մասին, որ մեղուները փոշոտման ժամանակ հաճախ են մոտեցել ձմերուկին։ Ինչքան շատ են հետքերն, այնքան ավելի քաղցր է ձմերուկը։ 

Ըստ սեռական նշանի

Այգեգործների մոտ ընդունված է առանձնացնել «տղա» և «աղջիկ» ձմերուկներ։

«Տղաներն» ավելի ձգված տեսք ունեն ու ջրալի են լինում, իսկ «աղջիկները» կլորավուն են ու քաղցր։

Ըստ քաշի ու ծավալի

Լավագույն տարբերակը ոչ ամենամեծ ու ոչ էլ ամենափոքր ձմերուկն ընտրելն է։ Ընտրեք միջինն ու հիշեք, որ լավ ձմերուկն իր չափերի համեմատ ծանր է լինում։

Ըստ պոչի

Չորացած պոչը վկայում է այն մասին, որ ձմերուկը հասած է ու քաղցր։ Իսկ թարմ ու կանաչ պոչը լինում է խակ ձմերուկների վրա։


Նյութի աղբյուր՝ Blognews

 

loading...