Կալիֆորնիայից Բրիտնի Կեմպբելլ անունով մի 8-ամյա աղջիկ իր տարիքի մյուս աղջիկների նման սիրում է պարել, խաղալ տիկնիկներով և լսել երաժշտություն։ Բայց նա չի ապրում ինչպես իր հասակակիցները։

 

Ամեն 3 ամիսը մեկ նրա մայրը, 34-ամյա Կերին, բոտեքս է ներարկում երեխայի ճակատին և շուրթերին։ Նա ասում է.«Այն ամենը ինչ ես անում եմ հիմա Բրիտնիի հետ նրան կօգնի աստղ դառնալ։ Ես վստահ եմ, որ մի օր մոդել կամ դերասանուհի կդառնա։ Այս գործըթացը նրան դեռ երկար ժամանակ երտասարդ կպահի»։
«Կարծում եմ, որ բոլոր մայրերը պետք է սա անեն իրենց երեխանների հետ»։

 

 

Մասնագետները հաստատում են, որ բոտեքսը խթանում է կնճիռների վերացմանը, բայց այն չի կարող կանգնեցնել երեխայի մեծացման պրոցեսը։
Կերին հպարտանում է, որ իր աղջիկն առաջինն է ով այդքան վաղ տարիքում բոտեքս է արել։ Նա պնդում է, որ դա երեխայի առողջությանը վնաս չէ։ «Ցավում եմ, որ ես նրա տարիքում բոտեքս չեմ արել».-ասում է Բրիտնիի մայրը։

 

Սակայն սա դեռ ամենը չէ Կերին երեխայի ոտքերը և ձեեռքերը «էպիլացիա» է անում։ Նա մտածում է, որ այդպես կգանգնեցի մազերի աճը մինչև հասունացման ժամանակ։
«Այս բոլոր գործընթացներից հետո ես ինձ ավելի լավ եմ զգում».-ասում է Բրիտնին։

 

8-ամյա աղջիկն ինքն է ասում, որ իրեն բոտեքս անեն։ «Ամեն առավոտ ես նայում եմ հայելու մեջ և կնճիռներ են առաջանում»։ Նա նույնիսկ ուզում է կրծքերի վիրահատություն անել և ուղղել քիթը։ Վստահ է, որ աստղ է դառնալու։

 

 

Բրիտնիի մայրը երեխային առաջին անգամ բոտեքս է արել, երբ նա 8 տարեկան էր դառնում։ Այն ծննդյան տոնի նվեր էր։ Այդ օրվանից արդեն 3-րդ անգամ նա անում է այս գործընթացը։ Կերին վստահեցնում է, որ ամեն ինչ հսկողության տակ է։ Նա նաև նշում է, որ ոչ մի անօրինական բան չի անում։

Ոչ ոք չի կարող Կերիին հակառակը համոզել։ Նա շատ է բարկանում, երբ նրան ասում են, որ նա վատ ազդեցություն է ունենում երեխայի առողջության վրա։ «Ես հիանալի մայր եմ և ես իմ դստեր մասին հոգ կտանեմ ամբողջ կյանքի ընթացքում».-ասում է նա։

loading...