Խոյ
Տաքարյուն Խոյը իր ընտրյալից նախևառաջ պահանջում է ասպետական վարք եւ պաշտամունք:
- Քո էներգետիկ հոսքը ճիշտ կընկալիԽոյը` ինչպիսին որ դու ես:
- Խելամիտ Կշեռքը կարող է սառեցնել քր կրակը և հանդարտեցնող ազդել ձեր միության վրա:
- Խեցգետինը և Այծեղջյուրը ամբողջությամբ կընկնեն քո ազդեցության տակ և ինքնակամ կգան քո հետևից անգամ աշխարհի ծայրը:
- Տանը հանգիստ մթնոլորտ կստեղծենՑուլը և Ձկները:
- Հրաժարվիր քո առաջնորդության մտքից Առյուծի կամ Աղեղնավորի հետ միության դեպքում:
Ցուլ
Դու սեփականատեր ես բոլոր հարցերում,անգամ սիրո: Հարաբերություններում քեզ համար կարևոր են կարգապահությունն ու հավատարմությունը:
- Ինքնակամ ենթարկվել քեզ համաձայն են՝ Խոյը, Երկվորյակները, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը:
- Խեցգետինը և Ձկները կարող են վառել քո մեջ իրական սերը:
- Երկու Ցուլերին հեշտ չի լինի: Հարաբերությունները պահպանելու համար պետք է հարմարվել միմյանց:
- Անհանգստություն են խոստանում հարաբերությունները Կույսի հետ: Դժվար կլինի դիմանալ նրա ղեկավարելու ցանկությանը:
- Այծեղջյուրի անվճռականությունը հավասարակշռությունից կհանի: Նրա հետ պետք է պատրսատ լինել, որ ամեն հարց ինքդ ես լուծելու:
Երկվորյակ
- Քո պերճախոսությամբ կարող ես զրույցի բռնկվել ցանկացածի հետ, իսկ հետո աննկատ հմայել նրան:
- Կապը հաջող կլինի Խոյի, Առյուծի ,Կույսի և Աղեղնավորի հետ: Նրանք ընդունակ են քեզ ժամերով լսել և հիանալ քո խոսքով՝ ստանալով իրական հաճույք:
- Երկու Երկվորյակն արդեն ամբողջ հարեմ է: Դուք արժանի եք միմյանց՝ ազատասեր, քմահաճ, փոփոխական: Ներդաշնակություն հնարավոր է այն դեպքում,երբ դուք կսկսեք լսել միմյանց: Այսպիսի իրավիճակ է սպասվում նաև Ձկների հետ միության դեպքում: Այստեղ փոխըմբռնումը զգացմունքային մակարդակի վրա է, սակայն խելամիտ որոշումներն ընդունելը շատ դժվար է:
- Սիրային հարաբերությունները Կշեռքիև Ջրհոսի հետ ձևավորվում են հեշտ, սակայն ժամանակի ընթացքում կա վտանք փոխադարձ պահանջների:
Խեցգետին
- Անմատչելի սառնության դիմակի տակ թաքնված է կրքերի հրաբուխ:
- Լավ զույգ է քո համար՝ Ցուլը, Կույսը ,Կշեռքը, Աղեղնավորը եւ հատկապեսԱյծեղջյուրը : Այսպիսի տղամարդու կողքին դու քեզ ցանկալի կզգաս:
- Կասկածները հանգիստ չեն տալիս՝ սիրում է, չի սիրում,դուր է գալիս,դուր չի գալիս այն,ինչ որ անում ես: Դա կարող է պատճառ հանդիսանալ բաժանման Կարիճի և Ձկների հետ: Ամուսնությունը Խոյի և Ջրհոսի հետ երկար չի տևի:
- Խեցգետինը հիանալի սիրեկան է: Ցավոք,այդ տղամարդը չի կարող քեզ համար ամուսին լինել:
Առյուծ
- Առյուծը աստղագուշակի կենտրոնական նշանն է: Իզուր չէ, որ ամբողջ կյանքումդ քեզ կենտրոնում ես զգում:
- Առյուծի հետ ամուսնությունը հիանալի է: Դուք ամբողջ կյանքում ցուցադրելու եք շրջապատին, թե որքան մեծ է ձեր սերը:
- Դու կողողվես հաճոյախոսություններով , եթե կյանքդ կապես Երկվորյակների, Կշեռքի, Ցուլի կամ Ջրհոսի հետ: Այս տղամարդիկ հասկանում են, թե որքան կարևոր են քեզ համար ուշադրությունն ու նվերները:
- Քո տարերքի կրակը ժամանակի ընթացքում կմարի Խեցգետնի, Կարիճիև Ձկների սառը ջրի պատճառով: Կրակի նշակի Խոյը և Աղեղնավորը քեզ համար կլինեն ակտիվ կողակիցներ, սակայն նրանց զսպվածության բացակայությունն ու խայթոցները կհանգեցնեն վեճերի:
Կույս
- Այն աղջիկները, որոնք ծնվել են այս նշանի տակ՝ աներևակայելի գրավիչ են և հմայիչ:
- Ինչպիսի կրակոտ սեր է քեզ սպասվում Խոյի, Աղեղնավորի և Երկվորյակներիհետ: Լավ հոգևոր կապ կստեղծվիԽեցգետնի և Կարիճի հետ: Ուժեղ զգացմունքներ հնարավոր են Ձկներիհետ:
- Ավելի հեշտ կլինի լեզու գտնել Կույսի հետ: Ճիշտ է, ուժեղ կիրք այս սիրավեպում սպասել պետք չէ, սակայն երկու կողմին էլ ձեռնտու կլինեն հարգալից, հարթ հարաբերությունները:
- Քեզ համար դժվար կլինի ներխուժե լԱռյուծի կամ Կշեռքի ներքին աշխարհ, առավել ևս ապրել այսպիսի տղամարդու հետ:
- Դժվար է հասկանալ և ընդունել զուգակցի դերում Ցուլին կամ Այծեղջյուրին, սակայն կարող եք բաժանել ազդեցության ոլորտները, այսինքն նախօրոք պայմանավորվել համատեղ կյանքի կանոնները: Այս դեպքում հարաբերությունները երկար կտևեն:
Կշեռք
- "Ոչ մի օր առանց սիրո"՝ այս է Կշեռքիկարգախոսը: Կա սեր՝ կա ապրելու ձգտում:
- Իրական ներդաշնակություն է սպասվում Խեցգետնի և Այծեղջյուրի հետ: Հենց այս կենդանակերպի ներկայացուցիչների հետ է հնարավոր երկարատև հուսալի ամուսնություն: Կրակոտ կիրք է խոստանում կապըԽոյի հետ:
- Քեզ հաճելի է Առյուծի կամ Աղեղնավորի հետ, այն դեպքում ,եթե ինքդ ես ցանկանում պահպանել այդ հարաբերությունները:
- Երկվորյակները և Ջրհոսը քեզ հանգիստ չեն թողնի: Ձեզ հետաքրքիր է միասին, բայց դուք հաճախ եք վիճում, այնպես որ այս դեպքում պետք չէ հուսալ երկարատև հարաբերությունների:
- Կույսը և Կարիճը Ձեզ համար հրապուրիչ են , բայց ոչ հասանելի:
Կարիճ
- Դու շատ ընտրողական ես քո կապվածություններում: Ընկերական հարաբերություններ պահպանում ես շատերի , բայց ընկերություն ես անում քչերի հետ:
- Վատ չեն դասավորվի հարաբերությունները Ցուլի և Կշեռքի հետ:
- Առյուծը և Ջրհոսը կնվազեցնեն քո ինքնասիրությունը: Նրանց հետ հաճելի է դուրս գալ մարդկանց շրջապատ:
- Ձկները ոչ հարմար տարբերակ է քեզ համար: Սակայն եթե դու դառնաս ավելի նրբանկատ և հանդուրժող, Ձկները քեզ համար կդառնան լավ զույգ:
- Հանդիպումը Կարիճի հետ խոստանում է կրքոտ սեր և ոչ պակաս կրքոտ խանդ: Խեցգետնի հետ հավանական են բախումներ: Դու գործում ես բացահայտ, իսկ Խեցգետինը՝ խորամանկորեն:
Աղեղնավոր
- Դու միշտ շարժման մեջ ես:
- Գտիր քո կեսը Երկվորյակների, Ջրհոսիև Կշեռքի մեջ: Նրանք նույնպես քեզ պես շարժուն են և աշխույժ:
- Ընդհանուր լեզու կգտնես Կույսերի և Ձկների հետ:
- Աղեղնավորը ազատասիրության խորհրդանիշ է: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է սահմանափակել քո ազատությունը՝ դառնում է թշնամի:
- Բոլորից հաճախ քո ինքնուրույնությանը կբախվեն կրակոտԽոյը և Առյուծը,պրագմատիկ Ցուլն ու Այծեղջյուրը, ինչպես նաև Խեցգետինը: Դու կարող ես գտնել քո սերը և նրանց մեջ,սակայն դա կլինի երջանիկ բացառություն:
Աղբյուր՝ Armstar.am
loading...