Բաղադրիչներ

  • գետնանուշ — 200 գր
  • կարագ — 40 գր
  • ալյուր — 200 գր
  • կակաո — 4 ճ/գդ
  • կաթ — 150 մլ
  • շաքարավազ — 100 գր
  • Կրեմի համար՝
  • վանիլին — 1 պտղունց
  • կարագ — 40 գր
  • ալյուր — 2 ճ/գդ
  • կոնյակ — 1 ճ/գդ
  • կաթ — 200 մլ
  • շաքարավազ — 2 ճ/գդ

 

Պատրաստման եղանակ

1․ Գետնանուշը թավայի մեջ տապակում ենք, այնուհետև մանրացնում: Ալյուրը մաղում ենք և նույնպես տապակում մինչև ոսկեգունելը: Կակաոն խառնում ենք շաքարավազի հետ, վրան լցնում կաթը և մարմանդ կրակին տաքացնում 8-10 րոպե: Այնուհետև լցնում ենք կարագը և կրկին խառնում:

2. Այս ամենից հետո լցնում ենք ալյուրն ու գետնանուշը և կրկին խառնում: Ձևամանը պատում ենք պոլիէթիլենային թաղանթով, զանգվածը լցնում մեջը, տարածում և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում:

3․ Պատրաստում ենք կրեմը: Կաթի մեջ կոնյակ ենք լցնում, իսկ շաքարավազը խառնում ալյուրի ու վանիլինի հետ: Զանգվածները միացնում ենք իրար և մարմանդ կրակին հասցնում եռման: Զանգվածը վերցնում ենք կրակից, մեջը կարագ լցնում և լավ խառնում: Կրեմը 20 րոպեով տեղափոխում ենք սառնարան: Կրեմը լցնում ենք հիմքի վրա և տարածում:


4․ Այնուհետև ռուլետանման փաթաթում ենք և մի քանի ժամով տեղափոխում սառնարան:

5․ Ցանկության դեպքում ռուլետը զարդարում ենք շաքարի փոշիով:

6․ Ահա և վերջ:

Աղբյուր՝ Cooks.am

loading...